«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Քրիստոսի խաչելությունը հորինված չէ, NASA-ն նույնիսկ ճշգրիտ օրն է պարզել

Քրիստոսի խաչելությունը հորինված չէ, NASA-ն նույնիսկ ճշգրիտ օրն է պարզել
22.04.2025 | 21:18

Անառակության վարձքը. Սոդոմ և Գոմոր քաղաքները ոչնչացվել են 20 մեգատոննա հզորության պայթյունի հետևանքով

Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) հայտնագործությունը հաստատել է Քրիստոսի խաչելության ճշգրիտ օրը:

Օքսֆորդի համալսարանի հետազոտողները վերլուծել են մոտ 2000 տարի առաջ երկնային մարմինների շարժման մասին տվյալները, որոնք հավաքել են NASA- ի մասնագետները, և եկել են այն եզրակացության, որ մ.թ. 33 թվականի ապրիլի 3- ին իսկապես տեղի է ունեցել Լուսնի խավարում: Ինչպես գրել է «Daily Mail»- ը, այս օրը մի շարք մասնագետների կողմից դիտարկվում է որպես Հիսուս Քրիստոսի մահապատժի հավանական օր։

Ամերիկյան տիեզերական գործակալության հաշվարկների համաձայն՝ խավարումը սկսվել է մայրամուտից անմիջապես հետո և նկատելի է եղել Երուսաղեմի շրջակայքում: Լուսինը, որը հորիզոնից ցածր էր, կարող էր կարմիր թվալ, ինչը համապատասխանում է հին աղբյուրների նկարագրությանը, որտեղ հիշատակվում է այն մասին, որ Լուսինը վերածվել է «արյան»:

Մասնագետներն օգտագործել են հետադարձ աստղագիտական մոդելներ, որոնք թույլ են տալիս ճշգրիտ որոշել Երկրի, Լուսնի և Արեգակի հարաբերական դիրքը տարբեր պատմական ամսաթվերի համար։

NASA- ի հաշվարկներն ի սկզբանե հրապարակվել են 1990- ականներին։ Սակայն 2020- ականներին դրանք կրկին լայն քննարկման առարկա դարձան սոցիալական ցանցերում։ Թեմայի նկատմամբ մեծ հետաքրքրությունը համընկել է Ավագ ուրբաթ օրվա իրադարձություններին նվիրված կրոնական միջոցառումների ամսաթվերի հետ: Գործակալությունում պարզաբանել են, որ գիտական և աստվածաբանական գրականության մեջ հիշատակված բոլոր հնարավոր ամսաթվերից միայն մ.թ. 33 թվականի ապրիլի 3- ն է համապատասխանում միաժամանակ ուրբաթին և տարածաշրջանում նկատվող խավարմանը:

X սոցցանցի որոշ օգտատերեր կասկածել են Նոր Կտակարանում նշված խավարման տևողությանը և հայտարարել, որ գոյություն չունի Լուսնի կամ Արեգակի խավարում, որը կտևի 3 ժամ, հայտնի ամենաերկարատևը 7 րոպեից մի փոքր ավելի է: X– ի օգտատերերից մեկն այս կապակցությամբ վկայակոչել է Մատթեոսի Ավետարանը. «Եվ վեցերորդ ժամից մինչև իններորդ ժամը խավար եղավ ամբողջ երկրի վրա» (Մատթեոս 10: 10-11):

Հուսանք, որ NASA- ի, Օքսֆորդի համալսարանի կամ այլ հետազոտական, գիտական հաստատությունների մասնագետները, գիտնականներն ապագայում կտան այս հարցի պատասխանը: Բացառված չէ, որ օրվա դեռ լուսավոր հատվածի խավարումը, մինչ Լուսնի խավարման սկսվելը, ավազամրրիկի հետևանք լինի:

Օրերս պարզվել է նաև, որ Իսրայելի տարածքում գտնվող հանրահայտ Սոդոմ ու Գոմոր քաղաքները ոչնչացրել է ատոմային ռումբին համեմատելի պայթյունը: «Аргументы и факты»– իփոխանցմամբ , որը հղում է կատարել «Scientific Reports»- ին, իսրայելցի հնագետներն ապացուցել են, որ Հին Կտակարանում նշված հիշյալ քաղաքները ոչնչացրել է հզոր պայթյունը:

Ըստ «Scientific Reports»- ի, Իսրայելում հնագիտական պեղումներն ապացուցել են, որ Սոդոմ և Գոմոր քաղաքները ոչնչացվել են 20 մեգատոննա հզորության պայթյունի հետևանքով, որը համեմատելի է ատոմային ռումբի պայթյունին: Ավելի վաղ պնդում էին, որ բնակավայրերի վրա աստերոիդ է ընկել։

Այժմ գիտնականները պարզել են, որ հենց պայթյունն է եղել երկու քաղաքների կործանման պատճառը մ.թ.ա. մոտ 1650 թվականին։ Դա հաստատվում է 1,5 մետր գետնի տակն անցած օրգանական նյութի շերտի վրա մարդկային ոսկորների հետքերով: Հնագետները հայտնաբերել են նաև կերամիկայի այրված բեկորներ, բեկորներից մի քանիսը ջերմաստիճանի և ճնշման արդյունքում վերածվել են ապակու: Մասնագետներն առայժմ չեն նշում աղետի պատճառները։

Քրիստոսի խաչելությունը հորինված չէ, NASA- ն նույնիսկ ճշգրիտ օրն է պարզել

Քրիստոսի խաչելությունը հորինված չէ, NASA- ն նույնիսկ ճշգրիտ օրն է պարզել

Անառակության վարձքը. Սոդոմ և Գոմոր քաղաքները ոչնչացվել են 20 մեգատոննա հզորության պայթյունի հետևանքով

Սոդոմ և Գոմոր քաղաքները հիշատակվում են Աստվածաշնչի Հին Կտակարանում, ըստ որի, Աստված նրանց ոչնչացրեց այն բնակիչների մեղքերի համար, ովքեր ընկել էին անառակության մեջ: Հետաքրքիր է՝ Նիկոլ հայադավի Քեմալական պայմանագրում և «Ազգային ժողով» կոչվածում այս կապակցությամբ մտածելու բան չունե՞ն… Ինչ են մտածում, օրինակ, հենց Նիկոլն ինքը՝ «Երկրի հակառակ կողմը» «գրքի» («Բարոյականության հակառակ կողմը» պղծագործության) հեղինակը, վիբրատորչիկ Ալենը…

Ավելի վաղ իտալացի հնագետները Երուսաղեմի Սուրբ գերեզմանի տաճարի տակ հնագույն այգու նշաններ են հայտնաբերել, որտեղ ավելի քան 2000 տարի առաջ խաղող և ձիթապտուղ են աճել: Ըստ Սուրբ Գրքի, այս վայրում խաչվել, թաղվել, ապա հարություն է առել Հիսուս Քրիստոսը։ Հաղորդվել էր նաև, որ «Դավթի քաղաքում» (Երուսաղեմի հնագույն բնակեցված շրջան հին քաղաքի տեղում) հայտնաբերվել է մեծ խրամ (ամրության պարսպի շուրջ փորված խրամատ` խոր ու լայն փոս, որը լցնում էին ջրով՝ հակառակորդի առաջխաղացումն արգելելու համար), որն օգտագործվել է աստվածաշնչյան ժամանակաշրջանում Երուսաղեմի Տաճարի լեռան և թագավորական պալատի պաշտպանության համար:

Հնագետները չգիտեին կառույցի գտնվելու ճշգրիտ վայրը և չէին կարողանում գտնել այն 150 տարի։ Այն հայտնաբերվել է վերջերս Գիվատի ավտոկայանատեղիում (Givati Parking Lot) պեղումների շնորհիվ։ Խրամատի խորությունը հասնում էր առնվազն 9 մետրի, իսկ լայնությունը’ 30 մ:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 7361

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ