Որևէ մարդկային համակարգի վիճակի անկայունությունը, լինի այն անձ, երկիր կամ երկրների կոալիցիա, հասնում է իր առավելագույնին, եթե նա ունի մեծ հարստություն ու ընդհանրացված քաղաքակրթական մեծ արժեք, բայց չունի համապատասխան ուժ դրանք պաշտպանելու համար:
Ներկայում նման վիճակում է գտնվում 450-միլիոնանոց ԵՄ-ը, որն ամեն ինչ ունի, բացի իրեն պաշտպանելու համար անհրաժեշտ ուժից ու ինքնուրույն արտաքին քաղաքականությունից, որի պատճառով էլ, զրկվելով Ռուսաստանից ստացվող էժան էներգակիրներից, հայտնվեց ներկա աննախանձելի վիճակում:
Արդեն այն ժամանակներում, երբ եվրոն ուներ շատ բարձր ու մրցակցային արժեք և դրանից բացի ԵՄ-ը տնտեսական հզոր կապեր ուներ Ռուսաստանի ու Չինաստանի հետ, նրա վիճակն արդեն պոտենցիալ անկայուն էր:
Այսինքն, լինելով որոշակի ուժային կենտրոնից կախման մեջ, բայց նաև լինելով նրա բիզնես մրցակիցը, եթե դու քեզ թույլ ես տալիս լինել նաև այդ ուժային կենտրոնի հակառակորդների գործընկեր-պարտնյորը ևս, ապա դու անմեղսոնակ կերպով չես հասկանում, թե ինչ ես անում ինքդ քեզ հետ:
Բնական է, որ մրցակցային նման պայմաններում դու դառնում ես պրոբլեմ, որը լուծում է պահանջում, այն էլ՝ կոշտ լուծում և, չգիտես ինչպես, այստեղից-այնտեղից գլխիդ են թափվում մի անլուծելի պրոբլեմը մյուսի հետևից, ներառյալ՝ կանաչների պրոբլեմները, միգրացիան ու ուկրաինական պրոքսի պատերազմը:
Եթե այս ամենին աստիճանաբար և պլանավորված ու սիստեմատիկ կերպով ավելանում են նաև ԼԳԲՏ-ի նման մենթալիտետային ու բարոյական նահանջ ապահովող պրոբլեմներ, ապա դու անմեղսունակ տեսքով հայտնվոմ ես այսօրվա վիճակում:
Նման պայմաններում ապրելու միակ ձևը ինչ-որ կերպ սեփական կառավարելի ուժ ունենալն է, որը ներկա պառակտվածության պայմաններում շատ դժվար ու, համարյա, անիրագործելի խնդիր է առաջին հերթին այն պատճառով, որ Բրյուսելը, ինտելեկտուալ կառավարման կենտրոն լինելու փոխարեն, վերածվել է բոլորովին մի այլ բանի, որը համարյա թե անուն էլ չունի:
Սովորական տրամաբանությունն ասում է, որ որևէ միություն կայուն լինել չի կարող, եթե իր կազմում ունի ամբողջին համարժեք ներքին հզորություններ:
Պետք է նաև հասկանալ, որ Բրյուսելին կայունություն տվողը հզոր տերն էր՝ ԱՄՆ-ի տեսքով, և այդ հարցը դեռ չի էլ փակվել:
Պավել Բարսեղյան