Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Կարծում եմ՝ Թրամփը թքած ունի ՈՒկրաինայի վրա

Կարծում եմ՝ Թրամփը թքած ունի ՈՒկրաինայի վրա
29.07.2025 | 17:25

Պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինի հետ հանդիպումն ակտուա՞լ է, Թրամփը պատասխանում էր, «առանձնապես հետաքրքրված չէ բանակցություններով»։

Սա բավականին նուրբ իրավիճակ է ստեղծում միջազգային հարաբերությունների ներկա փուլի համար, երբ իսկապես պայթյունավտանգ իրավիճակ է ամբողջ աշխարհում։

Եվ ես վստահ եմ, որ Թրամփի այս դիրքորոշումը լայն առումով քիչ կապ ունի զուտ ՈՒկրաինայի հետ։

Եթե անկեղծ, ապա ես կարծում եմ, որ Թրամփը թքած ունի ՈՒկրաինայի վրա։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Տեսանյութը՝

https://www.facebook.com/AraL.Poghosyan/videos/1930635357787083

Դիտվել է՝ 2925

Մեկնաբանություններ