Փաշինյան Նիկոլը ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ «Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է»:
Իսկ գիտե՞ք , թե ինչպես է փոփոխվել զինծառայության ժամկետը: Ըստ Փաշինյան Նիկոլի, «Պաշտպանության նախարարը խորհրդարանական գործընկերների հետ քննարկումների արդյունքում օրենսդրական նախաձեռնություն էր շրջանառության մեջ դրել, որով առաջարկում էր Հայաստանում ժամկետային զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1,5 տարի»:
Եվ, վերջ:
Փաստորեն, լրջագույն օրենքները Հայաստանում ընդունվում են «նախարարի և խորհրդարանական գործընկերների հետ քննարկումների արդյունքում»: Բացի դրանից, օրենքը դեռ չի ընդունվել, սակայն երկրի ղեկավարն արդեն ազդարարում է օրենքի գործածության ժամկետի մասին:
Լավ, բա որ այդ օրենքը չընդունվի՞:
Փաշինյան Նիկոլն այդ տարբերակը, գոնե ձևի համար, չի դիտարկում: Վերջինիս համար կարևորը ոչ թե օրենքների ընդունման սահմանադրական ընթացակարգն է, այլ «նախարարի և խորհրդարանական գործընկերների հետ քննարկումների արդյունքը»:
Սովորաբար, այսպես էին վարվում միջնադարյան թագավորները, երբ ավետաբերների միջոցով հրապարակում էին «Царский указ»-ը, «Décret royal»-ը կամ «Royal decree»-ն:
Այս դեպքում, ավետաբերը հենց պետության ղեկավարն է:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ