«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել-2

ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել-2
15.04.2025 | 15:38

Փաստեր, փաստեր, փաստեր

Սկիզբը՝ այստեղ

Ապրիլի 9-ի լույս 10- ի գիշերն Իրանի Ղումի քաղաքի երկնքում արձանագրվածը, ինչպես արդեն նշել ենք, վերջին շրջանում աշխարհի տարբեր քաղաքներում, վայրերում ՉԹՕ- ների հայտնվելու միակ դեպքը չէ:

Ռուսաստան, 19 մարտի, 2025թ. Սամարայի երկնքում անհայտ օբյեկտ են արձանագրել

Սամարայի երկնքում, «Комсомольская правда»– ի փոխանցմամբ , տարօրինակ օբյեկտ է թռել ժամում 200- 220 կմ արագությամբ: «Տարօրինակ» բառն ընդգծել ենք՝ ցույց տալու համար, որ խոսքն ուղղաթիռի, անօդաչու թռչող սարքի կամ ինքնաթիռի մասին չէ: Տարօրինակ օբյեկտը ռադարներից շուտով անհետացել է:

Անհայտ օբյեկտը, որը հայտնաբերվել է Սամարայի երկնքում մարտի 19-ին, ռադիոտեղորոշիչների վրա հայտնվել է Կուրումոչայից 49 կմ հեռավորության վրա, տեղական ժամանակով ժամը 12.18-ին։ Միջադեպի մասին հայտնել է AVIAINCIDENT տելեգրամյան ալիքը։ ՉԹՕ- ի թռիչքի բարձրության, չափերի, ձևի վերաբերյալ որևէ տեղեկություն չի հաղորդվում:

«Անհայտ ռադիոլոկացիոն նշանը 200- 220 կմ/ժ արագությամբ անցել է «Բեգիշևո» օդանավակայանի ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է նաև, որ այդ շրջանում օդային տարածքն օգտագործելու համար ոչ մի հայտ չի ներկայացվել։ Այս միջադեպի մասին հայտնել են նաև Ներքին գործերի գծային բաժնից և Անվտանգության դաշնային ծառայությունից։

Հարկ է ուշադրություն դարձնել այն իրողությանը, որ ամեն օր Ուկրաինայից ՌԴ օդային տարածք են մտնում հետախուզական ու հարվածային տասնյակ կվադրակոպտերներ (դռոններ) և ինքնաթիռատիպի ԱԹՍ- ներ, ցանկացած դեպքում, երբ ՌԴ ԶՈւ-ն հայտնաբերում է նրանց, ՀՕՊ- ի և այլ միջոցներով խոցում է, որոշ դեպքերում էլ, չնայած ձեռնարկված միջոցներին, չի ստացվում խոցել, սակայն հայտնաբերելիս զինվորականները, բոլոր դեպքերում, անտարբեր չեն լինում, գործի են դնում խոցման միջոցները, ՌԴ պաշտպանության նախարարությունն ամեն օր տեղեկություններ է հրապարակում, թե որտեղ և երբ ուկրաինական քանի ԱԹՍ է խոցվել, չխոցվածների հարվածի կամ դրանց բեկորների ընկնելու հետևանքով որտեղ և ինչ վնասներ են եղել:

Մինչդեռ այս դեպքում, չնայած նույնիսկ նրան, որ տարօրինակ օբյեկտը թռել է «Բեգիշևո» օդանավակայանի ուղղությամբ, հասկանալով, որ գործ ունեն ՉԹՕ- ի հետ, խոցման նույնիսկ փորձ չի արվել, այդ մասին բառ անգամ չի հաղորդվում: Ուշադրության արժանի է նաև այն հանգամանքը, որ ի տարբերություն ՌԴ օդային տարածք ներխուժած ուկրաինական ԱԹՍ- ների, որոնց մասին հիմնականում պաշտպանության նախարարությունը, երբեմն էլ տեղական իշխանությունները և ինքնուրույնաբար ԶԼՄ- ներն են հաղորդել ու հաղորդում, վերոնշյալ դեպքի մասին բացի AVIAINCIDENT տելեգրամյան ալիքից, հաղորդել են Անվտանգության դաշնային ծառայությունից ու Ներքին գործերի գծային (տրանսպորտային) բաժնից:

Հավելենք, որ վերոնշյալը Սամարայի երկնքում ՉԹՕ- ի արձանագրման առաջին դեպքը չէ: 63.ru- ի տեղեկացմամբ , 2021թ. նոյեմբերի 3-ին լուսարձակող գնդի տեսքով ՉԹՕ է նկատվել և տեսագրվել ականատեսի կողմից, այն ինքնաթիռ չի եղել, նույն թվականի մայիսի 6-ին քաղաքացիները նկարահանել են երկնքում ճախրող տարօրինակ սարքը:

Ուկրաինա, 4 ապրիլի, 2025թ. Կիևի երկնքում խորհրդավոր լուսավոր օբյեկտ են նկատել

Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչներն ապրիլի 3-ի, լույս 4- ի գիշերն արտասովոր երևույթի ականատես են դարձել. Life.ru- իփոխանցմամբ , Կիևի գիշերային երկնքում պայծառ լուսավոր օբյեկտ է հայտնվել: Ինչպես հայտնել են ականատեսները սոցիալական ցանցերում, տեսախցիկով պատկերի խոշորացման ժամանակ օբյեկտը սկսել է տարբեր երանգներով փայլել։

Հաղորդվում է նաև, որ սա Ուկրաինայի վրա նման անոմալիաների դիտարկման առաջին դեպքը չէ։ Ընթացիկ տարվա մարտին նմանատիպ երեւույթ էր արձանագրվել Խարկովում, որտեղ տեղի բնակիչները տարօրինակ փայլով «հրե գոտի» էին նկատել։

«Украина.ру» տելեգրամ- ալիքը ապրիլի 4- ի գիշերն արձանագրված դեպքի առնչությամբ հայտնել է, որ ««Օբյեկտը» թարթում էր տարբեր գույներով»:

«Гирлянда ԱԹՍ- ի վրա՞… Տիեզերքի առեղծվածը, որը թույլ չի տա գիշերը քնել: Բառացիորեն»,- նշված է «Украина.ру»- ի հրապարակման մեջ:

Տելեգրամ- ալիքն այսպիսով ակնարկել է, որ նկատվածը չի կարող որևէ ԱԹՍ լինել, քանի որ աշխարհի որևէ հետախուզական կամ հարվածային ԱԹՍ- ի վրա լույսեր չեն վառվում, առավել ևս՝ թարթում տարբեր երանգներով, որպեսզի հակառակորդը դրանք հեշտությամբ հայտնաբերի, տեսնի և խոցի: Հակառակը՝ ԱԹՍ- ներ ստեղծողները և կիրառողներն աշխատում են հնարավոր բոլոր միջոցներով (փոքր չափեր, ԱԹՍ- ների պատրաստման համար կիրառվող հատուկ նյութեր՝ կոմպոզիտներ, պլաստիկներ, ռադարների էլեկտրամագնիսական ճառագայթները կլանող հատուկ ներկածածկույթներ, արհեստական բանականության շնորհիվ ինքնավար թռիչք, առանց օպերատորի հետ ռադիոկապի, որպեսզի ԱԹՍ- ն չհայտնաբերվի, ռադիոկապը ՌԵՊ- ի միջոցներով չճնշվի, թռիչքի ցածր բարձրության ընտրություն…) ԱԹՍ- ները քողարկել պոտենցիալ հակառակորդներից, որպեսզի դրանք նվազ խոցելի լինեն:

Այս տարվա մարտին ուկրաինական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Կիևում մարտի 12- ի, լույս 13- ի գիշերը տեղի ունեցած պայթյունից առաջ «անհայտ օբյեկտ» է նկատվել (ընդգծենք, որ պայթյունը ՉԹՕ- ի հետ որևէ կերպ չի կապվել): Ուկրաինական լրատվամիջոցները չեն բացառել, որ այն կարող է երկնաքար լինել: Կարող է երնաքար է եղել, կարող է և ոչ…

Տեսանյութերն այստեղ՝ https://63.ru/text/incidents/2024/11/03/74292770/, https://life.ru/p/1741052

Շարունակելի

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 11674

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ