Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Թուլանալ ու հաճո՞ւյք ստանալ, թե՞…

Թուլանալ ու հաճո՞ւյք ստանալ, թե՞…
06.11.2015 | 00:33

Փորձենք հասկանալ` որևէ կապ կա՞ր ԵԽԽՎ-ում նավթադոլարային, խավիարասեր Ռոբերտ ՈՒոլտերի հնչեցրած զեկույցի և ադրբեջանական ընտրությունների ժամկետների միջև:
Ակնհայտորեն՝ այո: Հաշվարկը ճշգրիտ էր ոչ միայն սույն բրիտանացի խավիարասերի պատգամավորական հրաժեշտի, այլև առկա զարգացումների առումով:
Արևմուտքը միշտ էլ երկդիմի քաղաքականություն է վարել բոլոր հարցերում, այդ թվում՝ Ղարաբաղի: Առերես դատապարտելով Ադրբեջանին, մարդու իրավունքների, խոսքի ազատության հարցերում լուրջ բացթողումների համար, միաժամանակ սույն բրիտանացու բերանով փորձում է վերջինիս հասկացնել, թե Ռուսաստանը, անշուշտ, այն գիրկը չէ, ուր պիտի նետվի Ալիև-կրտսերը։
Չմոռանանք, որ Ռուսաստանը Կասպից ծովից Սիրիա ուղարկած իր հրթիռները «թռցրել» է նաև Ադրբեջանի վրայով, ինչը, ճիշտ է, հաստատապես զայրացրել է ամերիկյան կողմին, սակայն վերջինս ձեն-ձուն առայժմ չի հանում այդ առնչությամբ: Ձկան նման լուռ է նաև Թուրքիան, որն արևմտյան կոալիցիայի անդամ է և համարվում է Ադրբեջանի «մեծ եղբայրը»:
Սպասում են, որ Հայաստա՞նն աղմկի` բոլորն իմանան այդ մասին: Հայկական կողմն էլ առայժմ խելամտորեն լռում է, փորձելով հասկանալ` ինչով կավարտվի, ի վերջո, Արևմուտք-Ռուսաստան-Ադրբեջան այս «սագան»: «Սագա», որի փոքրիկ արտահայտություններից մեկն էլ խավիար կուլ տված ՈՒոլտերի զեկույցն էր, ինչը, անշուշտ, իրավական հետևանքներ չունի, դեռ մուտք չի գործել ԵԽԽՎ լիագումար նիստ, չի արժանացել քվեարկության, ինչը տեղի կունենա 2016-ի հունվարին: Իսկ մինչ այդ բավականին ջրեր կհոսեն, որպեսզի հասկացվի, բոլոր դեպքերում, թե ով ում ինչ է «ասում»:
«Ջրերը» կհոսեն տարվա ավարտին, երբ կհանդիպեն հակամարտող երկրների նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը: Այսպես, իհարկե, կարծում են տարածաշրջան ժամանած, «անհայտ տեղից» կրակված ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնց, նույն Ռուսաստանի «փափուկ» ձեռամբ, արդեն երկու անգամ բոյկոտել է նույն Ալիևը:
Նկատենք, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նույնպես, ՈՒոլտերի նման որոշակիորեն ենթարկվում են ադրբեջանական քմահաճույքներին և հավասարության նշան են դնում կողմերի միջև, երբ բոլորի համար էլ խիստ ակնհայտ է` Ալիևը, որպեսզի չմասնակցի այդ հանդիպումներին, որպեսզի ճնշման չենթարկվի, նույն «հանդիպման» օրերին նա՛և ռմբակոծություններ է իրականացնում` խավիարասեր Արևմուտքի բաց աչքի և բաց բերանի առաջ, հայտարարելով, թե կանդամակցի ԵԱՏՄ-ին, և այդպես շարունակ:
Այնպես որ, չենք բացառում, որ տարվա ավարտին ևս Ալիևը բոյկոտի սպասվող հանդիպումը` «անկյուն» կանգնեցնելով ԵԱՀԿ ՄԽ-ին` իր քմահաճույքներով, ուոլտերյան զեկույցով:
Ի՞նչ է մնում Արևմուտքին՝ կամ «չեղարկել» այդ զեկույցը հունվարյան լիագումար նիստում և պատժել, առանց այն էլ մարդու իրավունքների հետ լուրջ խնդիրներ ունեցող, ընդդեմ Հայաստանի և Ղարաբաղի ռազմական-ահաբեկչական գործողություններ իրականացնող հարբեցող Ալիևին, կա՛մ թուլանալ ու հաճույք ստանալ այդ ամենից:
Ինչ հետևանքներո՞վ։
Թող հարցնի Ռուսաստանին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 912

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ