Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Լևոն Ալթունյան. Ոլորտում կոռուպցիոն ռիսկերի ախտորոշումը գիտենք

Լևոն Ալթունյան. Ոլորտում կոռուպցիոն ռիսկերի ախտորոշումը գիտենք
07.12.2016 | 11:40

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կոռուպցիոն ռիսկ չի տեսնում՝ պետպատվեր տեղերի սպառված լինելու մեջ: «Անհանդուրժողականությունն ակնհայտ է, երբ խոսքը շտապ և անհետաձգելի օգնության մասին է: Նման դեպքերում պետպատվերը երբեք չի վերջանում: Այստեղ ես կոռուպցիոն ռիսկ չեմ տեսնում. պետպատվերը՝ սահմանափակ գումար է ինչ-որ ծառայությունների համար, և եթե դրանք սպառված են, պետք է ուղղակի հերթագրվել և սպասել հերթին»,- նշեց նախարարը՝ պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցին «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում:

Անդրադառնալով մեկ այլ հարցի, թե ինչ ցուցանիշներով է ԱՆ-ը չափում կոռուպցիոն ռիսկերի դինամիկան ոլորտում, նա պատասխանեց. «Կա կոռուպցիոն ռիսկերի չափանիշ և դրանց համեմատական, այդ ցուցանիշի համաձայն, պետք է խոստովանել, որ Հայաստանը շատ բարվոք վիճակում չէ: Մենք այդ ախտորոշումը գիտենք, և փորձում ենք դրա դեղատոմսը հայտնաբերել: Օրինակ՝ նույն ստվերային վճարումները օրինականացնել և ընդգրկել սպիտակ հաշվապահություն»:

Դիտվել է՝ 1669

Մեկնաբանություններ