ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Տիգրան Ուրիխանյանը Նիկոլ Փաշինյանին սպիտակ թուղթ փոխանցեց՝ հրաժարականի համար

Տիգրան Ուրիխանյանը Նիկոլ Փաշինյանին սպիտակ թուղթ փոխանցեց՝ հրաժարականի համար
09.12.2020 | 20:50

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպիտակ թուղթ տվեց՝ հրաժարականի դիմում գրելու համար։


«Դիմում եմ «Ալյանս» կուսակցության անունից, որպես ընդդիմություն՝ մենք ևս պահանջում ենք վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Կոնկրետացնում եմ հետևյալ կերպ՝ ինձ հետ բերել եմ սպիտակ թուղթ՝ դիմումի թերթ, այն վարչապետին փոխանցելու՝ դիմում գրելու համար։ Ե՞րբ եք գրելու այդ հրաժարականը», - ասաց Տիգրան Ուրիխանյանն՝ ԱԺ ամբիոնում Նիկոլ Փաշինյանին փոխանցելով սպիտակ թուղթը։ «Ձեզ և մեզ բոլորիս կոչ եմ անում՝ միջոցը չխառնել նպատակին, որովհետև հրաժարականը ոչ թե նպատակ է, այլ՝ միջոց», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 3844

Մեկնաբանություններ