ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ինչպե՞ս կարելի է շրջանցել միջազգային իրավունքի տարրական նորմերը. Գևորգ Դանիելյան

Ինչպե՞ս կարելի է շրջանցել միջազգային իրավունքի տարրական նորմերը. Գևորգ Դանիելյան
30.06.2022 | 07:23

Ովքե՞ր են բնակվում Բերձորում և Աղավնոյում, որոնց անխուսափելիորեն սպասվում է ՀԵՐԹԱԿԱՆ ԲՌՆԱԳԱՂԹԸ: Հերթական, որովհետև Արցախի այդ բնակավայրերում հիմնականում բնակվում են Ադրբեջանից բռնագաղթված փախստականներ, որոնք ունեն նաև Ադրբեջանի քաղաքացիություն: Ընդ որում, 1989-92 թթ., լինելով ՀՀ դատախազության ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետ, ի պաշտոնե ինքս եմ որոշակի մասնակցություն ունեցել փախստականների բնակեցման գործընթացին:


Հիմա, ինչպե՞ս կարելի է շրջանցել միջազգային իրավունքի տարրական նորմերը և իրավական ուժ չունեցող ինչ-որ միակողմանի պարտավորություններ հիշեցնող «հայտարարություն» կոչվածից (ի դեպ, սա չի վերաբերում ՌԴ-ին և Ադրբեջանին, քանզի իրենց սահմանադրությունների հիմքով դա իրավական ուժ ունի) բխեցնել այդ մարդկանց հերթական անգամ փախստական դառնալու պահանջ: Տարրական հարց. ի՞նչ կապ ունի Հայաստանը Արցախի օրենսդրությամբ իր վարչատարածքային միավոր կազմող բնակավայրերից մարդկանց բռնությամբ տեղահանելու և Արցախի այլ վայրերում վերաբնակեցնելու ապօրինի նախաձեռնության հետ:


Հ.Գ. 1989 թ. գլխավոր դատախազ, երջանկահիշատակ Վլադիմիր Նազարյանի հետ հրավիրված էինք Թբիլիսի, որտեղ խորհրդային պաշտոնյաները փորձում էին պարտադրել, որ մենք իբր միջոցներ ձեռնարկենք և վտարենք փախստականներին Քյարքիից: Մեր պատասխանն էր՝ դա ադրբեջանցիների տարածքն է, բնակիչներն էլ Ադրբեջանի քաղաքացիներ են, ուստի մենք որևէ իրավասություն չունենք և չենք էլ պատրաստվում միջամտելով աջակցել, և խնդիրը փակվեց, իսկ ադրբեջանցի կոլեգաների վիճակն էլ չնկարագրեմ:


Հ.Գ. Եթե ղեկավարվում եք հայտարարություն կոչվածով, ապա ղեկավարվեք ճշգրիտ, իսկ դրանում հստակ ամրագրված է. «Ներքին տեղահանված անձինք և ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ» (7-րդ կետ): Հիշե՛ք, այդ գրասենյակը, իր ներկայիս լոյալությամբ անգամ, երբեք թույլ չի տա մասնակիցը լինել այդ բնույթի ապօրինի գործընթացների»։

Դիտվել է՝ 8140

Մեկնաբանություններ