Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Խաղացնում ես՝ վճարիր

Խաղացնում ես՝ վճարիր
08.07.2012 | 13:15

2013 թ. հունվարի 1-ից խաղատները կտեղափոխվեն Ջերմուկ, Սևան, Ծաղկաձոր. նպատակը զբոսաշրջության զարգացումն է: Հայաստանի կառավարությունում կարծում են, որ տեղաբնակ հայերը կազինոներ չեն գնում, Հայաստանից դուրս բոլոր խաղամոլների մանկության երազանքն էլ իրենց գումարները Ջերմուկում, Ծաղկաձորում, Սևանում տանուլ տալն է, կամ էլ` ուրիշների գումարները շահել: Կառավարությունում ընդունում են, որ խաղատները իրենց հետ միայն զբոսաշրջություն ու զվարճանք չեն բերում, գուցե նաև հաշվի են առնում, որ փողերի լվացման օրինական հնարավորություն են ստեղծում և նշում են, որ կան որոշակի խնդիրներ, որոնց հետ պետք է զգույշ լինել: Երևանում գործող խաղատները մայրաքաղաքից 10 կիլոմետր հեռավորությամբ տեղակայելու տարիներ առաջ ընդունված որոշումն արդեն սպառել է իրեն, որովհետև շատերն են սկսել բնակվել Երևանին կից արվարձաններում և խաղատուն հասնելու ճանապարհը կրճատվել է` ըստ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի: Հայաստանի Հանրապետությունում խաղատների գործունեությունը կթույլատրվի միայն 37 միլիարդ դրամ ներդրում կատարելու դեպքում, եթե հաստատվի ներդրումային ծրագիրը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3737

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ