Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հուլիսի 19-ին՝ հինգերորդ անգամ

Հուլիսի 19-ին՝ հինգերորդ անգամ
17.07.2012 | 13:52

Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կանցկացվեն նախագահական հինգերորդ ընտրությունները: Ձևավորված է 274 ընտրատեղամաս, որոնցից մեկը Հայաստանում է` ԼՂՀ ներկայացուցչությունում, այստեղ ժամանակավորապես բնակվող կամ գտնվող քաղաքացիների համար: ԼՂՀ ԿԸՀ-ի տվյալներով` ընտրողների թիվը 98772 է: ԼՂՀ նախագահի թեկնածուները երեքն են` գործող նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի Ստեփանակերտի մասնաճյուղի պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը: ԿԸՀ-ում ավարտվել է տեղական դիտորդների հավատարմագրումը: Լրագրողների և միջազգային դիտորդների գրանցումը կշարունակվի նաև հուլիսի 18-ին: Ընտրություններին կմասնակցի 70-ից ավելի միջազգային դիտորդ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2064

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ