Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Պաշտոնական անեկդոտ ՌԴ ԱԳՆ-ից

Պաշտոնական անեկդոտ ՌԴ ԱԳՆ-ից
14.02.2016 | 12:55

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անեկդոտ է պատմել, երբ հարցրել են, թե որքանո՞վ է ռեալ Սիրիայի հարցում փետրվարի 11-ին ձեռքբերված պայմանավորվածությունը, և անվանել է «նոր կատակ գերմանացու, ռուսի ու անգլիացու մասին»: Փաստացի Մարիա Զախարովայի անեկդոտը շարադրում է Մյունխենի անվտանգության հարցերով կոնֆերանսում Սիրիայի հարցի քննարկումը: Արտգործնախարարներին հարցրել են՝ «100-ից քանի տոկոսո՞վ է հնարավոր բռնությունների դադարեցումը Սիրիայում՝ փետրվարի 11-ի պայմանավորվածություններից հետո»: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ասել է՝ 51 տոկոսով: Լավրովը սկսել է բացատրել, որ բոլոր կողմերը պետք է կատարեն ստանձնած պարտավորությունները, իսկ ինքը կասկածում է, ուրեմն՝ 49 տոկոսով: Ֆիլիպ Համոնդը ասել է, որ ամեն ինչում Կրեմլն է մեղավոր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ի՞նչ անեկդոտ կպատմեր Մարիա Զախարովան, եթե նրան հարցնեին՝ Լեռնային Ղարաբաղի հարցը ինչո՞ւ չի լուծվում:

Դիտվել է՝ 972

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ