«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

Այսօր Հայաստանում մահանում են հոգևոր ինքնիշխանությունը, արժեքները, արժանապատվությունը, սթափ բանականությունը, Հայրենիքը

Այսօր Հայաստանում մահանում են հոգևոր ինքնիշխանությունը, արժեքները, արժանապատվությունը, սթափ բանականությունը, Հայրենիքը
25.06.2025 | 10:19

Երեկ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց քրիստոնեական պատմության ամենազարհուրելի էջերից մեկը՝ Բեթղեհեմի մանուկների նահատակությունը։

Թագավոր Հերովդեսը, առաջնորդվելով վախով ու իշխանատենչությամբ, հրամայեց սպանել անմեղ մանուկներին՝ որպեսզի խափանի Մեսիայի ծնունդը։

Այս ոճրագործությունը մինչ օրս մնացել է որպես խորհրդանիշ՝ աշխարհիկ իշխանության կույր ու դաժան տենչի։

Բայց ի՞նչ կապ ունի դա այսօրվա Հայաստանի հետ։ Ցավալիորեն՝ բավական խորքային։

Հայաստանի ներկայիս իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, վարում է շիզոֆրենիկ քաղաքականություն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հանդեպ՝ այն հաստատության, որն ուղղորդել է մեր ժողովրդի հոգևոր կյանքն ու բարոյական կողմնացույցը եղել դարեր շարունակ։

Մի կողմից՝ Փաշինյանը փորձում է ներկայանալ որպես «հայ առաքելական քրիստոնյա», սակայն մյուս կողմից՝

• Սիստեմատիկորեն փորձում է թուլացնել Եկեղեցու դերը հասարակության մեջ։

• Անտեսում է եկեղեցու ձայնը, երբ այն քննադատում է իր քաղաքական սխալները։

• Գործիքավորում է հավատը՝ առանց պատասխանատվություն կրելու։

Ինչպես Հերովդեսը, այսօրվա աշխարհիկ էլիտան ևս փորձում է վերահսկել ամեն ինչ, անգամ մեր սրբությունները։

Բայց Եկեղեցին կոչված չէ դառնալու պետական քարոզչության գործիք։ Նա ճշմարտության պահապանն է, անգամ եթե այդ ճշմարտությունը անհարմար է իշխանությունների համար։

Բեթղեհեմի մանուկները զոհ գնացին բռնապետի իշխանատենչությանը։

Այսօր Հայաստանում մահանում են հոգևոր ինքնիշխանությունը, արժեքները, արժանապատվությունը, սթափ բանականությունը, Հայրենիքը։

Փորձ է արվում Եկեղեցին վերածելու քաղաքականության խամաճիկի։

Չարի ու ստի իշխանությունը կարճ գոյատևեց։ Հերովդեսը մեռավ, գնաց ու սերունդներ չթողեց։

Իսկ Քրիստոս հարյավ մեռելներից և ապրեցրեց նրանց, ովքեր չխաբվեցին ու չդարձան չարի ծառա։

Տիրատուր քահանա ՍԱՐԴԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1897

Մեկնաբանություններ