Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Եթե հանձնումների շարքից հետո որոշենք դիմադրել` ռազմավարական առումով դա կլինի լրիվ անիմաստ

Եթե հանձնումների շարքից հետո որոշենք դիմադրել` ռազմավարական առումով դա կլինի լրիվ անիմաստ
20.08.2025 | 14:45

Կլաուզևիցը հանճարեղ է ձևակերպել. «Ագրեսորը միշտ իրական խաղաղություն սիրողն է. նա կգերադասեր տիրանալ ձեր տարածքին՝ առանց որևէ դիմադրության հանդիպելու»։

Պարադոքսալ է, բայց խաղաղությունն ավարտվում է, ու սկսվում է պատերազմ այն պահից, երբ ագրեսիայի ենթարկվածը դիմադրություն է ցույց տալիս։ Ատացվում է, որ դիմադրողն իր այդ գործողությամբ բերում է պատերազմ։ Հետևաբար, խաղաղությունը փոխվում է պատերազմի, երբ տեղի է ունենում դիմադրություն` ագրեսիայի ենթարկվածի կողմից ագրեսիա կիրառողի հանդեպ։

Հետևաբար, Իլհամի պարտադրած մոդելը հենց այդ տրամաբանության մեջ է. Եթե դիմադրեք, չտաք, չհնազանդվեք` կլինի պատերազմ` ձեր իսկ ընտրությամբ։ ՆՓ-ի տրամաբանությունը նույնպես Իլհամի պարտադրած մոդելի տրամաբանության մեջ է. Որպեսզի լինի խաղաղություն` պիտի տանք, հնազանդվենք ու բավարարենք։

Ողբերգությունն այն է, որ նույնիսկ եթե կեսից հայերը խելքի գան ու հանձնումների շարքից հետո որոշեն դիմադրել` ռազմավարական տեսանկյունից դա կլինի արդեն ամբողջությամբ անիմաստ։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 1491

Մեկնաբանություններ