Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Ռուսաստանում ադրբեջանցու ահաբեկչության փորձը խափանվել է

Ռուսաստանում ադրբեջանցու ահաբեկչության փորձը խափանվել է
09.09.2025 | 14:05

Ռուսաստանում ահաբեկչություններ նախապատրաստելու համար Ստավրոպոլի երկրամասում ադրբեջանցու են ձերբակալել

Ռուսաստանի բազմաթիվ առաջատար լրատվամիջոցներ այսօր հաղորդեցին ՌԴ- ում ահաբեկչական- դիվերսիոն գործողություններ նախապատրաստած ադրբեջանցու ձերբակալման մասին: Հատկանշական է, որ նրանք բոլորը վերնագրերում նշել են ձերբակալվածի ցեղային պատկանելությունը: Կարծում ենք, հերթական այս օրինակը կնպաստի Ռուսաստանում լայն հանրության կողմից իրենց թշնամիներին ճանաչելու համար, եթե, իհարկե, մինչ այժմ չեն ճանաչել…

Ստավրոպոլի երկրամասում ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացու, որը Ռուսաստանի տարածքում ահաբեկչական գործողություններ էր ծրագրում ուկրաինական հատուկ ծառայությունների ցուցումով. այս մասին այսօր հայտնել են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) հանրային կապերի կենտրոնից: Նա ահաբեկչություններ է նախապատրաստել Եսենտուկիում և Ստավրոպոլում։

«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է մեր երկրի տարածքում ուկրաինական վարչակարգի կողմից դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների շարքի հերթական փորձը»,- Ura.ru- ի փոխանցմամբ, նշված է ԱԴԾ հաղորդագրության մեջ:

Ահաբեկիչը մտադիր է եղել պայթյուններ կազմակերպել ուժային գերատեսչությունների շենքերում, ինչպես նաև տրանսպորտային հանգույցներում։ Ավելի վաղ տղամարդը ծառայել է Ադրբեջանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումներում և, ըստ հետաքննության, ծրագրել է ստացած հմտությունները կիրառել ահաբեկչությունների կազմակերպման գործում: Նա պայթուցիկ սարքեր պատրաստելու համար ձեռք է բերել խոցող տարրեր և համապատասխան այլ բաղադրիչներ, դրանք թաքցրել հատուկ թաքստոցում։ Օգտագործելով Ադրբեջանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումներում ծառայության փորձը, ադրբեջանցին մտադիր է եղել վերոնշյալ բաղադրիչներից մի քանի ռումբ հավաքել ահաբեկչությունների համար։

Խուզարկությունների ընթացքում ձերբակալվածից առգրավվել են հակաիրավական գործունեության ապացույցներով կապի միջոցներ և տեղեկատվության էլեկտրոնային կրիչներ։ Այդ կրիչների վրա ապացույցներ են գտել Ուկրաինայի շահերից բխող նրա հանցավոր գործունեության մասին։ Հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 30-րդ, ինչպես նաև 205- րդ («Ահաբեկչական գործողության նախապատրաստումը») հոդվածով: ԱԴԾ-ի տվյալներով՝ ձերբակալվածը գործել է ուկրաինական ահաբեկչական կազմակերպության ղեկավարների անմիջական ցուցումով։

Քննիչների տվյալներով՝ տղամարդն անդամակցել է Ռուսաստանում արգելված Ուկրաինական ահաբեկչական կազմակերպությանը։ Դրանից հետո նա երկար ժամանակ հետախուզություն է անցկացրել Էսենտուկիում և Ստավրոպոլում՝ դիվերսիաներ իրականացնելու համար։

«Ահաբեկչական կազմակերպության պարագլուխների հանձնարարությամբ նա իրականացրել է դիվերսիոն- ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար ենթադրվող մի շարք օբյեկտների, մասնավորապես, ուժային գերատեսչությունների վարչական շենքերի և տրանսպորտային ենթակառուցվածքների մանրամասն հետախուզում Էսենտուկի քաղաքում ու Ստավրոպոլում»,- նշված է ТАСС- իհաղորդագրության մեջ:

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութն՝ այստեղ

Դիտվել է՝ 294

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ