«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Ասում են...

Ասում են...
18.09.2009 | 00:00

...թե ՀԺԱՄ վարչության նիստում երեկ կուսակցական վերնախավը երեք-չորս ժամ քննարկել է հույժ կարևոր մի հարց. ԱԺ պատգամավորի մանդատը վայր դրած Խաչատուր Սուքիասյանի ընտրատարածքում ՀԺԱՄ վարչության նախագահ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ «մեծամասնականով» առաջադրե՞լ, թե՞ ոչ։ Չնայած բուռն ու երկարատև «դեբատներին»` վերջնական որոշում այդպես էլ չի կայացվել։ Տարօրինակ համամասնությամբ` «կողմ» և «դեմ» ձայները հավասարաչափ են բաշխվել, ձեռնպահ է եղել միայն Վահրամ Մկրտչյանը, ով կուսակիցներին ասել է, թե սկզբունքորեն դեմ չէ առաջադրվելուն, սակայն իր որոշումը կախված է վարչության վերջնական դիրքորոշումից։ Լուծում չստացած հարցի առնչությամբ ՀԺԱՄ-ն առաջիկայում նոր նիստ կգումարի։ Ասում են նաև, թե այս մեծ «խաղին» մասնակցելու համար կուսակցությունը պատրաստ է շա՜տ մեծ գումար դնել «խաղասեղանին»։

Դիտվել է՝ 3639

Մեկնաբանություններ