-
01.08.2025|
11:47
Իհարկե շատ բան կա ասելու էն մարդկանց, ովքեր 5 տարի պնդում էին, որ Թուրքիան Ադրբեջանի պահանջների հետ կապ չունի, որ Թուրքիային «Զանգեզուրի միջանցք» պետք չի, բայց նման դատարկ գլուխների կամ որ ավելի վատ է՝ թշնամական քարոզիչների հետ խոսելու բան չկա...
-
31.07.2025|
11:51
Թուրքական «փափուկ ուժը» մեծ հաջողությամբ խժռում է Ղազախստանը։ Երեկ Էրդողանն ու Տոկաևը Թուրքիայի և Ղազախստանի միջև 5-րդ Ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին շուրջ 20 ռազմավարական բնույթի փաստաթղթեր ստորագրեցին, որոնցից ուշադրությունս գրավեց հատկապես Ղազախստանում թուրքական «Մաարիֆ» կրթական հիմնադրամի գործունեության սկզբի մասին համաձայնագիրը...
-
30.07.2025|
14:40
Հայաստանի այսօրվա իշխանությունը, ի դեմս Նիկոլի, տառապում է քաղաքական մի մոլուցքով, որը կարելի է կոչել «դռներ բացողի» սինդրոմ։ Այն ոչ թե պատահականություն է կամ վատ կառավարման արդյունք, այլ, բոլոր վկայություններով դատելով, հստակ ծրագրված ներսից կազմաքանդման քաղաքականություն...
-
30.07.2025|
12:12
Իշխանությունները սպառնալիքներով և ուժի կիրառման շանտաժով, թեև, վիժեցրեցին արցախցիների հավաք-ակցիաները, սակայն դրանից իրավիճակը չփոխվեց...
-
29.07.2025|
14:03
Շատ տխուր և ողորմելի երևույթ է, երբ խեղճուկրակ թրջվածի մեկը իրեն հանդուգն հերոս է երևակայում և փորձում դասեր տալ այլոց։
Տգիտության տված ամենամեծ վնասն այն է, որ մարդիկ իրերն ու իրադարձությունները չեն կարողանում իրատեսորեն հասկանալ ու գնահատել...
-
28.07.2025|
13:18
21-րդ դար, Գազա, ցեղասպանություն:
Աշխարհի աչքի առաջ, «քաղաքակիրթ» աշխարհի լուռ համաձայնությամբ, աշխարհի թողտվության ու թքած ունենալու արդյունքում Պաղեստինի ժողովուրդը ցեղասպանվում է...
-
26.07.2025|
17:29
Նիկոլ Փաշինյանի մոտ «Ստոկհոլմյան սինդրոմի» վառ արտահայտված դրսևորումներ կան:
Մի փոքր այդ սինդրոմի մասին: Հոգեբանության մեջ «Ստոկհոլմյան սինդրոմով» տառապողներ են համարվում նրանք, ովքեր որպես զոհ սկսում են դրական գնահատել իրենց դահճին/ահաբեկչին, պաշտպանում են դահճի/ահաբեկչի գործողությունները և դառնում են դահճի/ահաբեկչի թիմակիցը/դաշնակիցը...
-
25.07.2025|
10:56
Մեզ և ձեզ մեծ Ավետիս,
խաղաղաբեր Թրամփը թրթիռով ավետեց, որ «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը բավականին մոտ է ստորագրվելուն, եթե ոչ՝ արդեն իսկ իրականացված է...
-
24.07.2025|
18:04
Միջազգային արբիտրաժային վճիռը չկատարելու քմահաճույքի համար վճարելու են ծանր հարկերի տակ կքած ու տասնամյակներով լավ օրվա հույսը չկորցնող մեր «հերոս» հարկատուները: Հայաստանին, ամենայն հավանականությամբ, նոր (դրամական) պահանջներ կներկայացվեն...
-
23.07.2025|
18:38
Մեծարգո պարոն վարչապետ, քանի դեռ ուշ չէ, չեղարկեք Վաղարշապատում Ձեր նախաձեռնած հանրահավաքի որոշումը եւ անհապաղ ազատ արձակեք քաղբանտարկյալներին՝ առաջին հերթին, Բագրատ եւ Միքայել Սրբազաններին եւ Սամվել Կարապետյանին...