Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Սերունդները չպետք է վճարեն մեր այսօրվա անգործության գինը

Սերունդները չպետք է վճարեն մեր այսօրվա անգործության գինը
18.09.2026 | 17:02

«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և անվտանգային սպառնալիք է ՀՀ-ի համար». այս հայտարարությունը երեկ արել է Նիկոլ Փաշինյանը։ Ճիշտ է, սա զուգահեռվել է Ադրբեջանի ու Թուրքիայի համար փաստաբանությամբ, բայց դա դեռ մի կողմ։

Այստեղ ուշագրավն այն է, որ իբր Արցախը հանձնելով ու Ադրբեջանի պահանջները կատարելով թվացյալ «խաղաղություն» բերածը խոստովանում է, որ Ադրբեջանը մեր դեմ նոր անվտանգային սպա,ռնալիք է ձևավորում։ Ադրբեջանը սա անում է արդեն չորս տարի, մասնավորապես 2022 թվականի դեկտեմբերի 24-ից ի վեր, երբ Ալիևը հայտարարեց. «Այս տարածքում երբեք Հայաստան չի եղել, և ներկայիս Հայաստանը պատմականորեն ադրբեջանական հող է»։

Ավելի քան չորս տարի ՀՀ ղեկավարությունը ոչ մի քայլ չի արել Ադրբեջանից եկող ազգային անվտանգության սպառնալիքը չեզոքացնելու համար։ Արդյունքում այդ սպառնալիքը ոչ միայն չի վերացել, այլև գնալով ավելի մեծ ծավալներ է ստացել, ու դա արվել է Ադրբեջանի բռնապետ ղեկավարի ուղիղ հրահանգով։ Փաստացի, Արցախի հարցում վարած քաղաքականությունը բերեց ՀՀ-ի դեմ զավթողական ծրագրերի առաջմղմանը։ Դրա չեզոքացման դեմ ոչ մի քաղաքական, դիվանագիտական և տեղեկատվական գործիքակազմ չի կիրառվել, փոխարենը մեզ տրված կարևոր ժամանակը օգտագործվել է Ադրբեջանի համար նոր միակողմանի զիջումներ իրագործելու, հակաեկեղեցական արշավ իրականացնելու, ՀՀ անկախության հռչակագրի դեմ պայքարելու, հայկական Սփյուռքի, հայ ժողովրդի ինքնութենական հենասյուների դեմ քայլեր անելու համար։ Այս քայլերից Հայաստանը ավելի ուժե՞ղ է դարձել, թե՞ հակառակը՝ խոցելի ադրբեջանական սպառնալիքների հանդեպ։

Իսկ ես շարունակում եմ պնդել, ինչպես որ արել եմ վերջին չորս տարիների ընթացքում անհոգնել ու փաստական աշխատանքով՝ սա ազգային անվտանգության սպառնալիք է։ Այն չպետք է դառնա ներքաղաքական գզվռտոցի թեմա։ Սրան պետք է տրվի «զավթողականություն» քաղաքական հստակ գնահատականը։ Այն պետք է չեզոքացվի ժամանակին ու խելացի աշխատանքով։ Մեր սերունդները ՉՊԵՏՔ է վճարեն մեր այսօրվա անգործության գինը:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 349

Մեկնաբանություններ