-
25.01.2025|
12:57
Էսօր Վիսոցկին 86 տարեկան կդառնար... Չէ՛, չէր դառնա, բացառված ա, նա երբեք 86 տարեկան չէր դառնա։ Էդ նույնն ա, ինչ շունչդ երկու ժամ պահես։ Ո՜վ կարա շունչը երկու ժամ պահի...
-
23.01.2025|
13:23
Ճոռթո-ճոռթո խոսելու, ճոռոմ-ճոռոմ փիլիսոփայելու, ճղճիմ-ճղճիմ ճվճվալու համար էս վիրտուալ տարածքում շատերի խելքն իրենցը չի: Փորձեք դուրս քաշել նրանց համացանցային անվնաս տարածքից, դեմ-դիմաց կանգնեցնել առաջին պատահած ծառի տակ, ու մեր ժամանակի ֆեյսբուքյան հերոսներից ոչինչ չի մնա...
-
22.01.2025|
13:40
«Մինչ դուք ափսոսում եք Գեղարքունիքի հավաբնում հրդեհից մահացած զինծառայողների համար, նիկոլը Իջևանում քեֆ ա անում։ Վահե Ղազարյանի Ներքին գործերի նախարար դառնալու կապակցությամբ մե քեֆ, մե խնջույք։ Ինչքան շուն ունի նիկոլը հագցրել, կապցրել հավաքել ա իրա թաղերում...
-
19.01.2025|
11:45
Ասում են` կինոյի և թատրոնի ռուս դերասան, կինոռեժիսոր, բանաստեղծ, գրող, հրապարակախոս, հեռուստահաղորդավար Լեոնիդ Ֆիլատովը գալիքը կանխատեսելու ձիրքով է օժտված եղել...
-
29.12.2024|
11:53
Իշխանությունը չտեսին շլացնում է, գեղցուն՝ շփացնում, փողամոլին՝ փչացնում: Հայերիս պարագայում այս դեգրադացիան տեղի է ունենում երկրաչափական պրոգրեսիայով, և ունենում ենք չտեսորեն շլացած, գեղցիաբար շփացած, անհուսորեն փչացած իշխանիկներ: Ըստ այդմ, հայերս իրավունք չունենք իշխանություններ ունենալու: Հայերս պիտի ունենանք ծառայություններ՝ օրենսդիր ծառայություն, գործադիր ծառայություն, դատական ծառայություն՝ առաջին, երկրորդ, երրորդ դասի ծառայողներով:
-
23.12.2024|
13:23
Երբ 2018-ի ապրիլի վերջերին սա Հանրապետության հրապարակում քամակն էր ճղում, թե՝ կամ ես կլինեմ վարչապես, կամ Հայաստանը վարչապես չի ունենա, ինքը լավ գիտեր՝ ինչ դավադիր ծրագիր իրագործելու համար է բերվում իշխանության...
-
20.12.2024|
12:36
Վազգեն Սարգսյանն ասում էր՝ 21-րդ դարը մերն է լինելու:
21-րդ դարը մեզ համար 2021 թվականի հունվարի 1-ից կարող է սկսվել: Կարող է, եթե 2020-ի դեկտեմբերի 31-ի կեսգիշերին ինչ-որ մեկի անիծյալ դեմքը չհայտնվի հեռուստաէկրաններին ու նզովյալ ձայնով չփակի Նոր տարվա մուտքը Հայոց աշխարհ...
-
18.12.2024|
12:09
Մի կողմ թողնելով պետական դավաճանության մեջ կասկածվող սուբյեկտին հասցեագրված մյուս բոլոր հարցերը, ուզում եմ բարձրաձայնել առայժմ չհնչեցված հետևյալ հարցը...
-
05.12.2024|
14:46
Որ ընկերախմբիս առնվազն մեկ-երրորդը նիկոլավարակի բացիլակիր է՝ գիտեի վաղուց: Երկուսուկես տարի համբերությամբ հետևում էի վարակվածության տարբեր դրսևորումներին և բուն վարակի դինամիկային՝ հուսալով, որ ժամանակն իր բուժիչ ներգործությունը, այնուամենայնիվ, կունենա...
-
30.11.2024|
14:01
Այս ՎԵՐՋԱՑԱԾ ՍՈՒԲՅԵԿՏԻ որևէ գրառում ո՛չ կարդալու եմ այլևս, ո՛չ էլ բանականության դիրքերից փորձեմ վերլուծել: Սա հիմա «Խաթաբալադայի» հայտնի հերոսի պես մի բան պիտի ասեր միայն. «Կարող ա՞ մեռել եմ, բայց չեք ասում, որ տրամադրությունս չընկնի»...