ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

Մենք էլ ուժեղ հետախուզություն ունեինք մինչև Նիկոլը

Մենք էլ ուժեղ հետախուզություն ունեինք մինչև Նիկոլը
01.03.2026 | 19:26

Մարդիկ զարմանում են, թե ինչպես են կարողանում ԱՄՆ-ն ու Իսրայելը այդքան ճշգրիտ տվյալներ ստանալ Իրանի կամ որևէ այլ երկրի մասին, որ թիրախային ոչնչացնում են երկրի առաջնորդներին կամ առևանգում նրանց իրենց անկողիններից։

Հետախուզությունից անտեղյակ մարդկանց համար, իհարկե, զարմանալու բան է, բայց չմոռանանք, թե մենք ինչպիսի ուժեղ հետախուզություն ունեինք մինչև Նիկոլը։

Հիշո՞ւմ եք Արցախի Կանդազին և նրա նման մյուս հետախույզներին, որոնք մտնում էին ադրբեջանական թիկունք, նրանց գյուղերում հարսանիքների էին մասնակցում, հասանելիություն ստանում թշնամու բանակում ու ճշգրիտ տեղեկություն բերում նրա ռազմական պլանների ու ներքին տեղաշարժի մասին։ Այսօր մեր այդ հերոսները գրեթե բոլորը բանակից հեռացված են, որովհետև Նիկոլին պետք չեն ուժեղ զինվորականներ։

Հիշո՞ւմ եք 2020 թվականի հուլիսին Տավուշի ուղղությամբ թշնամու հարձակման ժամանակ կապիտան Ռուբեն Սանամյանի սխրանքը, ով հետախուզությամբ Ադրբեջանից ձեռք էր բերել արժեքավոր փաստաթղթեր, զենք, զինամթերք, մի շարք տեխնիկական միջոցներ և այլ տվյալներ: Նույնիսկ գործակալական ու հետախուզական գործողություններով ոչնչացրել Ադրբեջանի բանակի ազդեցիկ գեներալի։ Նիկոլ Փաշինյանը բացահայտեց Սանամյանի գործունեությունը և ազգային հերոսի կոչում տվեց, հայտարարելով, թե Սանամյանը հմտորեն ղեկավարել է հատուկ հետախուզական միջոցառումներ իրականացնող խումբ։ Ազգային հերոսի կոչում, իհարկե, պետք էր տալ հայ հերոսին, բայց բացահայտել նրա գաղտնի ռազմական գործունեությունը, նշանակում է կոնկրետ քանդել երկրի հետախուզական համակարգը։

Պատկերացրեք, վաղը Թրամփը բացահայտի իր հետախույզներին ու գործակալներին և հերոսի կոչում տա նրանց, մանրամասն պատմելով, թե ինչպես են տվյալներ ձեռք բերել Իրանի կառավարության ներսում։ Պարզ է, չէ՞, որ հաջորդ վայրկանից այդ հետախույզների գործունեությունը կդառնա վտանգված ու անիմաստ։ Կքանդվի ամերիկյան հետախուզական համակարգը։ Բայց ամերիկացիները իրենց հերոսներին գնահատել գիտեն առանց ավելորդ մեծամտության։

Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, մի զարմացեք օտարների գործակալական կամ հետախուզական հաջողությունների վրա։ Մինչև Նիկոլը մենք էլ ունեինք այդպիսի հզոր համակարգ, որը գիտեր, թե Իլհամը երբ է զարթնում ու նաև թշնամու զորքի մասին մանրամասներ։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2402

Մեկնաբանություններ