Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Եթե «Ստարլինգի» անջատումը եղավ մշտական, ուկրաինական կողմը հնարավորություն չի ունենալու շարունակել դրոնային պատերազմը

Եթե «Ստարլինգի» անջատումը եղավ մշտական, ուկրաինական կողմը հնարավորություն չի ունենալու շարունակել դրոնային պատերազմը
14.08.2026 | 10:31


Ըստ որոշ աղբյուրների՝ Իլոն Մասկը անջատել է «Ստարլինգ» տիեզերական կապի համակարգը ռուս-ուկրաինական ռազմաճակատի ողջ տարածությունից: «Ստարլինգի» արբանյակները ապահովում էին Ռուսաստանի խորքային տարածքներին ուկրաինական դրոններով հարվածելու համար հեռահար կապը և ուղղորդումը: Վերջերս մենք ականատես եղանք, թե ինչ ահռելի վնասներ կրեց ՌԴ նավթավերամշակման արդյունաբերությունը, «Վայլդբերիզի» ցանցը և այլ ձեռնարկություններ ու տրանսպորտային միջոցներ: Որն է Իլոն Մասկի որոշման շարժառիթը: Իհարկե, դժվար թե դրանք լինեն հումանիստական բնույթի՝ պատերազմին և զոհերին վերջ տալու ակնկալիքով: Վերջերս ռուսական լրատվամիջոցներում տեղեկատվություն եղավ, որ ստեղծվել են հակաարբայնակային հզոր զինատեսակներ, որոնք հնարավորություն են տալիս ոչնչացնել «Ստարլինգի» արբանյակները: Հավանաբար, Մասկը հաշվարկել է սպասվող վնասները և ժամանակին խուսափել է աղետից: Ես արբանյակային ոլորտի մասնագետ չեմ, սակայն հստակ կարող եմ ասել, որ, եթե «Ստարլինգի» անջատումը եղավ մշտական, քաղաքական իրավիճակ է փոխվելու: Ուկրաինական կողմը հնարավորություն չի ունենալու շարունակել դրոնային պատերազմը, տիեզերական հետախուզության տվյալների բացակայությունը կարող է դժվարացնել հակաօդային պաշտպանությունը:

Ի դեպ, ուկրաինական ճակատի իրադարձությունների հետ շաղկապված են նաև Իրանի հետ պատերազմի զարգացումները և «երրորդ համաշխարհային» պատերազմի արդյունքները: Հայաստանի և ընդհանրապես հետխորհրդային տարածաշրջանի շուրջ քաղաքական փոփոխությունները՝ ևս:

Փաստորեն, Իլոն Մասկը դարձավ հիմնական որոշողը: Ո՞վ կպատկերացներ, որ կգա ժամանակ, երբ մեկ մարդ կարող է համաշխարհային իրադրություն փոխել:

Վերջին միտքը կարող է և կատակ լինել:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 3061

Մեկնաբանություններ