Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Վարդավառը մեկնարկել է ջրցան մեքենաների շքերթով

Վարդավառը մեկնարկել է ջրցան մեքենաների շքերթով
12.07.2015 | 14:02

Արաբկիր վարչական շրջանում վարդավառյան օրը մեկնարկել է տոնական շոու ծրագրով: Ձայնային համակարգով կահավորված մեքենայի ու մոտոցիկլավարի ուղեկցությամբ տոնական զարդարված ջրցան մեքենաների շարասյունն անցել է Արաբկիրի կենտրոնական փողոցներով: Այնուհետ մեքենաները վարչական շրջանների տարբեր բակային տարածքներում առատ ջուր են ապահովել օրվա խորհրդով համակված երեխաներին և, ինչու ոչ, նաև մեծերին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նախապես մշակվել է մայրաքաղաքի վարչական շրջաններում Քրիստոսի Պայծառակերպության տոնին` Վարդավառին նվիրված միջոցառումների ծրագիրը:

Դիտվել է՝ 897

Մեկնաբանություններ