Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Վոն Թուրեկյանը նշանակվել է ԱՄՆ-ի պետքարտուղարի խորհրդական

Վոն Թուրեկյանը նշանակվել է ԱՄՆ-ի պետքարտուղարի խորհրդական
18.09.2015 | 10:03

Հայ գիտնական Վոն Թուրեկյանը նշանակվել է ԱՄՆ-ի պետքարտուղարի գիտության և տեխնոլոգիաների գծով խորհրդական: Նա կզբաղվի շրջակա միջավայրի, գիտության, տեխնոլոգիաների և առողջապահության ոլորտներով: «Պարոն Թուրեկյանը կնպաստի գիտության, տեխնոլոգիաների քաղաքականության զարգացմանը, որոնք ամերիկյան դիվանագիտության անքակտելի մասն են»,- ասված է ԱՄՆ-ի պետքարտուղարության հաղորդագրությունում:
Մինչ այս պաշտոնում նշանակվելը Վոն Թուրեկյանը եղել է Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի (AAAS) միջազգային գծով տնօրենը:
Գիտնականը Հայոց ցեղասպանությունը վերապրածի թոռ է: Նրա հայրը Յեյլի համալսարանի անվանի քիմիկոս Կառլ Թուրեկյանն է: 2000 թ. Վոն Թուրեկյանը դասախոսել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում:

Դիտվել է՝ 3275

Մեկնաբանություններ