Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Մահացել է Արմեն Մովսիսյանը

Մահացել է Արմեն Մովսիսյանը
23.09.2015 | 10:18

53 տարեկանում մահացել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը: ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադևոսյանն ասել է, որ Արմեն Մովսիսյանը բուժման կուրսեր էր անցում Գերմանիայում: Նրա աճյունն առաջիկա օրերին կտեղափոխվի Երևան:

Դիտվել է՝ 1040

Մեկնաբանություններ