Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Արփինե Հովհաննիսյանին կփոխարինի Սամվել Ֆարմանյանը

Արփինե Հովհաննիսյանին կփոխարինի Սամվել Ֆարմանյանը
23.09.2015 | 16:58

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմում Արփինե Հովհաննիսյանին փոխարինելու է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: «ԱԺ նախագահն առաջարկել է և ես համաձայնել եմ»,- NEWS.am-ին ասել է Սամվել Ֆարմանյանը:

Դիտվել է՝ 856

Մեկնաբանություններ