ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Նախագահը ներկայացրել է Ֆեսթինգի այցի մանրամասները

Նախագահը ներկայացրել է Ֆեսթինգի այցի մանրամասները
24.10.2016 | 17:26

Հայաստանի և Մալթայի Ինքնիշխան Մարտական ՈՒխտի բարեկամական և կառուցողական ոգով զարգացող դիվանագիտական հարաբերությունները տարիների պատմություն ունեն, ՀՀ նախագահի նստավայրում Մալթայի Ինքնիշխան Մարտական ՈՒխտի արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա նշեց, որ Մալթայի Ինքնիշխան Մարտական ՈՒխտի արքայազնի և մեծ վարպետի հետ քննարկել են երկկողմ համագործակցության, տարածաշրջանային և միջազգային իրադրության հարցեր: «Անշուշտ, ես մեր խորին երախտագիտությունը հայտնեցի 1988 թ. ավերիչ երկրաշարժի օրերին և մինչև օրս Մալթայի Մարտական ՈՒխտի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության համար, որը նշանակալի է, և, իհարկե, աննկատ չի մնացել մեր կողմից»,- ասաց Սերժ Սարգսյանը: Նախագահը տեղեկացրեց, որ Ֆեսթինգի հետ քննարկվել են երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները բժշկական ծառայությունների մատուցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և դրա կազմակերպման հարցեր:
«Երկուստեք փաստեցինք, որ համագործակցության հետագա զարգացման համար մենք ունենք ամենակարևորը՝ արժեքային հենք, որը թույլ է տալիս միանման մոտենալ խնդիրների լուծմանը: Գաղտնիք չէ, որ հայ ժողովրդի պատմական ճանապարհը լի է մաքառումներով՝ հանուն քրիստոնյա ինքնության և արժեքների պահպանության, հանուն քրիստոնեական մշակույթի, հանուն մարդասիրության»,- ասաց նախագահ Սարգսյանը:


ՀՀ նախագահն ու Մալթայի Ինքնիշխան Մարտական ՈՒխտի արքայազն և մեծ վարպետը հանդիպման ընթացքում խոսել են նաև Հայաստանի և Սուրբ Աթոռի ամուր կապերի, Հռոմի Սրբազան պապի կողմից 2015 թ. ապրիլի 12-ին Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին մատուցած պատարագի, Հռոմի պապի Հայաստան այցի մասին:

Դիտվել է՝ 2880

Մեկնաբանություններ