ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

ՀՀԿ-ն խոցեց Քոչարյանին

ՀՀԿ-ն խոցեց Քոչարյանին
27.02.2018 | 12:21

Ղարաբաղյան շարժման 30-ամյակին Ռոբերտ Քոչարյանի ներկայությունն անակնկալ էր: Իշխանության փոխանցման այս կարևոր փուլում նախկին նախագահի «ծիկրակումը» պատահական չէր: Պաշտոնանկությունից հետո նման միջոցառումներին նա երբեք չի մասնակցել: Քոչարյանն այն անձը չէ, որ հենց այնպես ինչ-որ միջոցառման ներկայանա: ՀՀԿ-ն որսաց նրա հայտնության պատրվակը և մուրազը փորում թողեց: Պատասխան հարվածի հնարավորությունը ընդդիմությունն ընձեռեց իշխանությանը, վերջինս էլ նշանակետին խփեց:
Անցած շաբաթ «Ելք» խմբակցությունը խորհրդարանական լսումներ էր կազմակերպել Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ, որի ընթացքում ՀՀԿ գաղափարական թևից ակնարկեցին, թե Ռոբերտ Քոչարյանի ամենաճիշտ որոշումը քաղաքականությունից հեռու ու սուսուփուս մնալն է, այլապես շատ բան ջրի երես դուրս կգա:

«Դուք, արտակարգ դրություն հայտարարելը հիմնավորելով, հայտարարեցիք, որ ավտոբուսի հետևից դուրս են գալիս ընդդիմադիրները, ավտոմատով կրակում են ու պախկվում են ավտոբուսի հետևը: Բոլոր վիրավոր ոստիկանների դատաբժշկական փորձաքննության փաստաթղթերը նայեցինք, ոչ մի ոստիկան հրազենային վիրավորում չուներ: Հարց, պարոն նախագահ, բա որտեղի՞ց այդ ինֆորմացիան Ձեզ, որի հիման վրա Դուք որոշումներ ընդունեցիք, ինչը ճակատագրական եղավ այդ իրադարձությունների զարգացման համար»,- ասաց ՀՀԿ հնաբնակ Սամվել Նիկոյանը: Այստեղ են ասել. «Խաչն իմն է, զորությունը ես գիտեմ»: ՀՀԿ-ից լավ՝ ո՞վ կարող էր այսպես խոցել Ռոբերտ Քոչարյանին:
Փաստորեն, առաջիկա կարևոր իրադարձությունների շեմին ՀՀԿ-ն Քոչարյանին հասկացնում է, որ նորից «թաքստոցը» մտնի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4543

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ