Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
14.02.2020 | 00:05
Իմ ժո­ղո­վուր­դը նման­վեց նրան, ով ի­մա­ցու­թյուն չու­նի. քա­նի որ դու մեր­ժե­ցիր ի­մա­ցու­թյու­նը, ես էլ քեզ կմեր­ժեմ, որ­պես­զի քա­հա­նա­յու­թյուն չա­նես ինձ հա­մար. քա­նի որ մո­ռա­ցար քո Աստ­ծու օ­րենք­նե­րը, ես էլ կմո­ռա­նամ քո որ­դի­նե­րին։ Քա­հա­նա­ներն ի­րենց թվի ա­ճի հա­մե­մատ մեղք գոր­ծե­ցին իմ նկատ­մամբ, նրանց փառ­քը ա­նար­գան­քի կվե­րա­ծեմ... Ինչ­պես ժո­ղո­վուր­դը, այն­պես էլ քա­հա­նան կլի­նի, և ես կպատ­ժեմ նրան, նրա ճա­նա­պարհ­նե­րի և նրա խոր­հուրդ­նե­րի հա­մա­ձայն կհա­տու­ցեմ նրան. կու­տեն և չեն հա­գե­նա, կպոռն­կա­նան, բայց հա­ջո­ղու­թյուն չեն գտ­նի, քա­նի որ լքե­ցին Տի­րո­ջը` ամ­բող­ջա­պես պոռն­կա­նա­լու հա­մար։
Օ­ՍԷԷԻ մար­գա­րեու­թյու­նը 4. 6-7...9-10
Դիտվել է՝ 6810

Մեկնաբանություններ