ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախխարովան, անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությանը, ասել է, թե բազմոցային վերլուծաբանների կողմից այն սադրիչ կերպով ներկայացվել է որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում: «Նախ, դա լրագրողի կարծիք է, և «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով այն իրականում ձևակերպվել է որպես հարց։ Մեր երկիրը և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կապված են բարիդրացիական հարաբերություններով»,- նշել է նա։               
 

Չեն մարսել Արշակ սրբազանի՝ Ծիծեռնակաբերդում հնչեցրած ծանր խոսքը, նրա նզովքը իշխանությունների հասցեին

Չեն մարսել Արշակ սրբազանի՝ Ծիծեռնակաբերդում հնչեցրած ծանր խոսքը, նրա նզովքը իշխանությունների հասցեին
05.12.2025 | 11:52

Արդեն չորրորդ սրբազանին են ձերբակալում, իսկ մեղադրանքները օրեցօր դառնում են ավելի աբսուրդային ու անհավատալի։

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրում են «մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ թմրամիջոցների ապօրինի իրացում»։ Նման հոդվածից նույնիսկ իշխանական քարոզչամեքենայի մոլեռանդ քարոզիչը կշփոթվի՝ ինչպե՞ս սա լուրջ ներկայացնել հասարակությանը, քանի որ նման մեղադրանքներով ոչ ոք չի հավատա ձեզ։

Պարզ է մեկ բան․ չեն մարսել Արշակ սրբազանի՝ Ծիծեռնակաբերդում հնչեցրած ծանր խոսքը, նրա նզովքը իշխանությունների հասցեին (հղումը՝ https://www.facebook.com/watch?v=1504703660799255

Այդ օրվանից ակնհայտ էր՝ պատրվակ կգտնվի, ուղղակի ժամանակի հարց էր։

Սա բացահայտ հոգևորականների հալածանք է, որը պետք է պատմության մեջ գրվի Ստալինյան բռնաճնշումների և օսմանյան թուրքերի կողմից հոգևորականների հալածանքների կողքին։

Այս իշխանությունը մեկ առ մեկ փորձում է ճնշել, վարկաբեկել ու լռեցնել այն մարդկանց, ովքեր չեն ծառայում իրենց քաղաքական օրակարգին։ Այդ առումով նույնիսկ որոշակի հպարտությամբ կարելի է ասել՝ Արշակ սրբազանին նստեցնելու են այն պատճառով, որ նա չհամաձայնեց դավաճանել Վեհափառին՝ նույնիսկ «կոմպրոմատի» առկայության դեպքում, և չմիացավ այն 10 տիրադավներին։

Զորակցությունս Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին և Մայր Աթոռի հավատարիմ միաբաններին։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։

Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1610

Մեկնաբանություններ