«Մենք պատերազմներ չենք փնտրում, մենք պատերազմներ չենք ուզում։ Սակայն եթե մեր եվրոպացի հարևանները, իրենց սխալները ճանաչելու և հասկանալու փոխարեն, պատերազմ ցանկանան՝ դա կլինի բոլորովին այլ պատերազմ և բոլորովին այլ միջոցներով»,- «Al Arabiya»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:               
 

Նիկոլ պահելով՝ կրում եք ապագա հնարավոր ձախողումների պատասխանատվությունը

Նիկոլ պահելով՝ կրում եք ապագա հնարավոր ձախողումների պատասխանատվությունը
19.02.2026 | 18:16

Ես ուզում եմ հասկանալ թե մարդիկ ինչ հիմքով են վստահում գործող իշխանություններին, առավել ևս, Նիկոլ Փաշինյանին, ով կարող է այսօր ասել մի բան, մեկ տարի հետո իրականացնել լրիվ հակառակ բան, պարզաբանելով, որ նախկինում, հանգամանքների բերումով, ճիշտ չի գնահատել իրականությունը և հիմա ստիպված է այդպես վարվել։

Ունենք տասնյակ օրինակներ, ընդ որում, մեծամասամբ մեր երկրի անվտանգությանը վերաբերող հարցերում, երբ նա ասել է մի՛ բան, բայց մենք ստացել ենք լրիվ այլ բան։

Հիմա, էդ նույն տրամաբանությամբ, ի՞նչ հիմքով պիտի վստահենք նրանց ասածներին, այսպես կոչված, «TRIPP»-ի մասով, եթե թե՛ Ադրբեջանը, և թե՛ Թուրքիան պնդում են, որ իրենք ստացել են միջանցք և այդ գործարքին վերաբերում են հենց միջանցքի ձևաչափով։

Եթե իրենք պնդում են, որ պիտի ադրբեջանցիներով բնակեցնեն Սյունիքը,

ո՞րն է հիմքը Նիկոլին հավատալու, թե դա միջանցք չի, կամ ադրբեջանցիները չեն գալու լցվեն էստեղ, եթե մինչև հիմա Նիկոլն իր ասածներից ոչ մի բանին չի հասել, ավելին, ինչ էլ ասել է, միշտ լրիվ հակառակ բաներն է ստացել, իսկ Ալիևն ինչ հայտարարել է, պնդել է, հասել է դրան։

Ցույց տվեք մի լուսավոր կետ, որը հույս է տալիս հավատալու Նիկոլ Փաշինյանին, որ նա իր ասածը արել է։

Որպես Սյունիքում բնակվող մարդ, ինձ այս ամենը խիստ անհանգստացնում է։

Ու սա բնավ քաղաքական հարց չի։

Էս թեմաների ձախողումը բոլորի քթերից է գալու, ինչպես Նիկոլ սիրողների, էնպես էլ չսիրողների։

Ու հարցիս հասցեատերն առաջին հերթին հենց Նիկոլին սիրողներն են։

Հուսով եմ՝ հասկանում եք, որ դուք, Նիկոլ պահելով, կրում եք ապագայում հնարավոր ձախողումների պատասխանատվությունը ձեր մասով։

Էլի եմ ասում՝ սա կատակ չի, ոչ էլ ես եմ հենց այնպես հրապարակում այս տողերը։

Սա բնավ քաղաքական հարց չի։

Թուրքը որ էթնիկ զտում արեց Արցախում, չի հարցրել՝ ով է Նիկոլին սիրում, որ պահի Արցախում։

Բոլորին է վտարել։

Ու պետք չի արխային լինել, որ Արցախում կատարվածի մասով ոչ մեկը դեռ պատասխանատվություն չի կրել կամ իր պատիժը չի ստացել, ու կարելի է էդպես անպատիժ, անպատասխանատու, երջանիկ ապրել։

Հավատացե՛ք, գալու է օրը, և բոլոր դավաճաններն իրենց պատասխանները ստանալու են։

Արթուր Խոջաբաղյան

Դիտվել է՝ 469

Մեկնաբանություններ