Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Վարչախմբի այս ճարահատ քայլը սոցիալապես խոցելի ամենամեծ խավին` կենսաթոշակառուներին տրվող նախընտրական «կաշառք» է

Վարչախմբի այս ճարահատ քայլը սոցիալապես խոցելի ամենամեծ խավին` կենսաթոշակառուներին տրվող նախընտրական «կաշառք» է
26.02.2026 | 11:55

Իշխող վարչախմբի ղեկավարն այսօր հայտարարեց, որ ապրիլի 1-ից վերջապես կենսաթոշակների բարձրացում է սպասվում:

«ՀայաՔվե» միավորումն արձանագրում է, որ իր վեցամսյա հետևողական պայքարը կենսաթոշակների բարձրացման հարցում տվեց առաջին արդյունքը, թեև` խիստ մասնակի: Մինչև 10 հազար դրամով կենսաթոշակների բարձրացումը բնավ այն նշաձողը չէ, որը մենք սահմանել ենք: Եվ ակնհայտ է, որ անհարկի պետական ծախսերի կրճատման հաշվին` հնարավոր է շատ ավելի բարձրացնել կենսաթոշակների չափը, և էապես բարելավել մեր տարեց հայրենակիցների կյանքը:

Մյուս կողմից, ակնհայտ է, որ վարչախմբի այս ճարահատ քայլը սոցիալապես խոցելի ամենամեծ խավին` կենսաթոշակառուներին տրվող նախընտրական «կաշառք» է` ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ, և բացառապես մեկ նպատակ է հետապնդում` օժանդակել վարչախմբի վերարտադրությանը:

«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է կենսաթոշակների առնվազն 50 տոկոսով բարձրացման իր հանձնառության հարցում, և վարչախմբի այս կիսաքայլը բնավ չի դիտարկում որպես համակարգային լուծում: Ինչպես նախկինում` հետամուտ ենք լինելու մեր կես միլիոն կենսաթոշակառու հայրենակիցների կենսամակարդակի բարելավմանը, ինչպես նաև այս հակազգային և ստահոդ վարչախմբի իշխանությունից հեռացմանը:

ՀայաՔվե

Դիտվել է՝ 3491

Մեկնաբանություններ