Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
27.04.2026 | 22:04
Դու չեկար կորցնելու մարդկանց
հոգիներն, այլ ազատելու.
Ների՛ր ինձ անթիվ չարիքներս` Քո բազում
ողորմությամբ,
Զի Դու միայն ես երկնքում անճառ և
երկրում` անզնին,
Գոյության տարրերի մեջ և աշխարհի
բոլոր ծագերում,
Սկիզբն ամեն ինչի, և ամեն ինչի մեջ` ամբողջ լրումով,
Օրհնյա՜լ ի բարձունս.
Եվ Քեզ` Հոր ու Սուրբ Հոգուդ
հետ` փա՜ռք հավիտյանս:
Ամեն:

Սուրբ Գրիգոր Նարեկացի
Դիտվել է՝ 4747

Մեկնաբանություններ