«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Մեր օրենքները մեր օգտին չեն գործում

Մեր օրենքները մեր օգտին չեն գործում
29.11.2014 | 11:13

Հովհաննես Ահարկու անունով մի հայ վոյեվոդ /1572-1574 թթ / երեք տարի կառավարել է Վալախիան և դաժան պայքար մղել օսմանյան զավթիչների դեմ: Նա, բնականաբար, հարգված է եղել ռռւմինների կողմից, որովհետև անձնուրացորեն կռվել է նրանց ազատության համար: Բայց ճակատամարտերից մեկի ժամանակ գերի է ընկնում և դաժանորեն սպանվում է թուրք սուլթանի կողմից: Նրա մահից հետո Վալախիան կառավարել են նրա եղբայրները: Այսպես կարելի է շարունակել նրանց հերոսական պատմությունը Վալախիայում: Ցավալի է... այդ նույն ժամանակաշրջանում Հայաստանն ու հայ ժողովուրդը թուրքական ծանր ու դաժան տիրապետության տակ էին, իսկ այս Հովհաննեսը և իր եղբայրները, թողած իրենց հայրենիքը, Վալախիայի ազատության համար դաժանորեն կռվում էին թուրքերի դեմ:

Ես դա հերոսություն չեմ համարում և կարծում եմ՝ մեզ դա հպարտության տեղիք չպիտի տա: Ա՛յ, եթե նրանք մնային Հայաստանում և կազմակերպեին . Հայաստանի ազատագրումն ու հզորացումը, այդ դեպքում միայն նրանք արժանի կլինեին հարգանքի ու մեծարման: Ի դեպ, այդ նույն դարերում ոչ մի վրացի իշխան չի հեռացել Վրաստանից ու չի զբաղվել հարևան կամ հեռավոր ազգերի ազատագրմամբ ու պետականաշինությամբ: Իհարկե ես չեմ ուզում վրացիներին համեմատել հայերիս հետ. նրանք իրեց երկիրն էլ իրենք չեն կառավարել, բայց փաստն այն է, որ նրանք իրենց կարողություններն իրենց համար են օգտագործել, իսկ մենք՝ օտարների...
Այսօր էլ այդ հիվանդությունը շարունակում է քայքայել մեր ազգային հոգու և մարմնի առողջությունն ու կենսունակությունը: Մինչև եր՞բ, հայե՛ր...
Աշխարհն այլ օրենքներով է ապրում: Մեր օրենքները մեր օգտին չեն գործում: Փոխենք մեր համազգային քաղաքական, դիվանագիտական, տնտեսագիտական ու բարոյական օրեսգիրքը...


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 3264

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ