Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Քաղաքական հակառակորդներին ճնշելու հարցում էլ նույն աղբյուրի ուղեցույցից են օգտվում

Քաղաքական հակառակորդներին ճնշելու հարցում էլ  նույն աղբյուրի ուղեցույցից են օգտվում
20.03.2025 | 12:59

Էրդողանը ձերբակալել է Ստամբուլի քաղաքապետին, ով պատրաստվում էր առաջիկա նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրել: Մեղադրանքը կոռուպցիոն գործունեության մեջ ներգրավված լինելն է:

Այս նույնը սցենարը Հայաստանում Նիկոլի ռեժիմը կիրառում է արդեն մի քանի տարի. վառ դրսևորումը Վանաձորում էր: Սպասում են՝ մարդը հաղթում է ընտրություններում, ու հանկարծ հիշում են, որ ենթադրյալ կոռուպցիայի մեղադրանք կար:

Սրանք քաղաքական հակառակորդներին ճնշելու հարցում էլ, կարծես, միևնույն աղբյուրի ուղեցույցից են օգտվում, որն ակնհայտորեն հայկական աղբյուր չէ:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 6877

Մեկնաբանություններ