Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայում բացելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ բանակցությունները, մասնավորապես շեշտել է. «Մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերական հայտարարություններն այն մասին, թե իբր ինչ-որ առասպելական հարձակումներ են նախապատրաստվում Հայաստանի դեմ հյուսիսից, կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից բխող էկզիստենցիալ սպառնալիքի մասին»։               
 

«Թուրքիայում որոշ ուժեր գործել են հայկական Սփյուռքի հետ համահունչ». Էրդողան

«Թուրքիայում որոշ ուժեր գործել են հայկական Սփյուռքի հետ համահունչ». Էրդողան
07.01.2026 | 13:23

«44-օրյա Հայրենական պատերազմի շրջանում, հայտնի շրջանակներ, երկրում գործելով հայկական Սփյուռքի հետ համահունչ, քննադատում էին Թուրքիայի իշխանությունների կողմից եղբայրական Ադրբեջանի արդար պայքարին աջակցելու դիրքորոշումը:

Հենց այդ նույն ուժերը` Սիրիայից Բաշար Ասադի փախուստի պահին, մեզ կոչ էին անում երկխոսության հարևան երկրի վտարված ղեկավարության հետ»:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 796

Մեկնաբանություններ