Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Պահանջիր Իմ զորությունը

Պահանջիր Իմ զորությունը
14.01.2026 | 21:59
Հունվարի 15
Թուլացրու՛ քեզ, խաղաղվի՛ր. Մի՛ լարվիր և իզուր մի՛ վախենա: Ամեն ինչ լավ կլինի:
Ինչու՞ զուր վախենալ փոփոխություններից, երբ կյանքդ Ինձ է պահ տրված. Աստծո մոտ, որ երբեք չի փոխվում. Ես նույնն եմ երեկ, այսօր և հավիտյան:
Նշանակում է` պետք է սովորես իրոք ծանր լինել և տիրանալ հոգու հավասարակշռությանը` այս երերուն ու փոփոխական աշխարհի մեջ:
Պահանջի՛ր Իմ զորությունը:
Այսօր քոնն է այն նույն ուժը, որով Ես դևեր դուրս հանեցի: Օգտագործի՛ր այն, այլապես` ե՛տ կվերցնեմ: Օգտագործիր այն շարունա՛կ:
Որքան էլ պահանջես, շատ չէ՛: Երբեք մի՛ մտածիր, թե շատ ես զբաղված: Քանիցս վերադառնաս Ինձ և գործից հետո լցվես Իմ զորությամբ, ո՛չ մի գործ չի կարող հոգնեցուցիչ ու չափից ավելի լինել քեզ համար:
Իմ ուրախությու՛նն եմ տալիս քեզ:
Ապրի՛ր նրա մեջ:
Ընկղմի՛ր քո հոգին այդ պայծառության մեջ և ճառագայթի՛ր, ցոլա՛, տարածելով փոխանցի՛ր ուրիշներին:
Դիտվել է՝ 1200

Մեկնաբանություններ