Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ. պաշտոնյայի այցի մասին նախապես չէր հայտարարվել՝ հաղորդում է РИА Новости-ն։ Քննարկվել են երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու Մերձավոր Արևելքի իրավիճակին առնչվող հարցեր: Կրեմլը Վաշինգտոնին և Թեհրանին կոչ է արել հրաժարվել ուժի կիրառումից և կենտրոնանալ բանակցությունների վրա:               
 

Լոլոներով՝ դեպի գալիք ընտրություններ

Լոլոներով՝ դեպի գալիք ընտրություններ
25.01.2026 | 18:04

Գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերը որևէ ծրագիր կամ որևէ դրույթ ունե՞ն ամեն օր ահագնացնող գնաճը զսպելու, ինչպես նաև արդեն իսկ ծիլեր տված հիփոթեքային ճգնաժամին դիմագրավելու վերաբերյալ. ՉՈՒՆԵՆ։

Գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերը որևէ ծրագիր կամ որևէ դրույթ ունե՞ն բանկային տոկոսադրույքները նվազեցնելու արդյունավետ մեխանիզմներ մշակելու, ինչպես նաև մարզերը իրապես զարգացնելու վերաբերյալ. ՉՈՒՆԵՆ։

Գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերը որևէ ծրագիր կամ որևէ դրույթ ունե՞ն երիտասարդ ընտանիքներին իրապես աջակցելու, ինչպես նաև ծնելիությունը հատկապես մարզերում իրապես խթանելու վերաբերյալ. ՉՈՒՆԵՆ։

Գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերը որևէ ծրագիր կամ որևէ դրույթ ունե՞ն մարզերը վերաբնակեցնելու, ինչպես նաև Երևանից առնվազն պետական մարմինները տեղափոխելու վերաբերյալ. ՉՈՒՆԵՆ։

Իսկ քանի դեռ ԱՌՆՎԱԶՆ այս ամենի վերաբերյալ ԱՌՆՎԱԶՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ հստակ ծրագրեր չկան, մնացածը լոլոներ են։

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 1064

Մեկնաբանություններ