ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Փաստորեն, նշան-քարտեզն է Փաշինյան Նիկոլի ախորժակը բացում

Փաստորեն, նշան-քարտեզն է Փաշինյան Նիկոլի ախորժակը բացում
31.03.2026 | 11:54

Փաշինյան Նիկոլի կողմից բնակչությանը բաժանվող Հայաստանի պատկերով նշան-քարտեզն ունի նաև լավ և ուշագրավ կողմեր:

Նշան-քարտեզի լավ կողմերն են`

1. Նշան-քարտեզում Արծվաշենն այլևս Հայաստանի անկլավ չէ: Այն միացված է Հայաստանին:

2. Նշան-քարտեզում Սոֆուլու-Բարխուդարլուն, Վերին Ոսկեպարն (Յուխարի Ասքիփարա) ու Տիգրանաշենը (Քյարքի) այլևս Ադրբեջանի անկլավներ չեն: Դրանք Հայաստանի կազմում են:

Նշան-քարտեզի ուշագրավ կողմը, դրա նարնջագույն լինելն է: Ընդունված է համարել, որ նարնջագույնն ախորժակ է բացում: Այդ գույնը հաճախ օգտագործում են սննդի գովազդում: Փաստորեն, նշան-քարտեզն է Փաշինյան Նիկոլի ախորժակը բացում:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 1422

Մեկնաբանություններ