Հարգելի՛ պարոն Սիմոնյան:
Լրատվամիջոցների հաղորդումներից տեղեկացել եմ Բաքու Ձեր հնարավոր այցի մասին։ Ողջունում եմ նման այց կատարելու Ձեր պատրաստակամությունը և հույս ունեմ, որ այն լրացուցիչ հնարավորություններ կստեղծի հայ գերիների և նրանց ընտանիքների հետ կապված հումանիտար խնդիրների լուծման համար...
Մեծանուն գեներալի, մեծ հայի՝ Նորատ Տեր-Գրիգորյանցի կատարած քայլը՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը, բողոքի յուրօրինակ ձև է և նրա հուսահատ հոգու ճիչը, սթափության կոչն ու ազդանշանը Հայաստանի վերահաս կործանման ու ազգի անտարբեր կեցվածքի համար...
Եվրամիության հետ Հայաստանի հետագա մերձեցումը և Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների վատթարացումը կարող են հանրապետության համար վերածվել էներգառեսուրսների կտրուկ թանկացման...
Օպա՛... Իսկ ես իշխանության համար վատ լուր ունեմ։ Հավանաբար նրանք տեղյակ չեն, բայց սրանց քաղաքական նեոլիբերալ եվրո-«տանիքները» սկսում են ճաքճքոցով փլվել...
Եվ այսպես, այսօրվանից Ադրբեջանը դադարեցնում է իրանական ավիաընկերությունների չվերթները՝ ընդառաջելով Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների պահանջներին։
Սա ևս մեկ անգամ պետք է հուշի Իրանի ղեկավարությանը, որ Բաքվի պանթուրքիստական ռեժիմի հետ կայուն բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հույսերն անիմաստ են...