Ինչպե՞ս բեռնաթափել Երևանը. 7 գործնական քայլ՝ առանց քաղաքացուն կեղեքելու
05.11.2026 | 13:13
Երևանում խցանումները բացառելու նպատակով նախկին պատգամավոր Գեղամ Նազարյանն առաջարկում է որոշակի ժամերին «ավտոմեքենա վարելու համար սահմանել տարեկան 1.5 միլիոն դրամ վարձավճար»։
Չգիտեմ, թե ինչպիսին է Գեղամ Նազարյանի քաղաքական դիրքորոշումը, սակայն խցանումների խնդրի լուծման նրա տարբերակը տիպիկ «ՔՊ-ական» է։ Այնուամենայնիվ, խնդիրն անհրաժեշտ է լուծել։
Կարծում եմ` Երևանում խցանումները բացառելու ամենակարևոր նախապայմանը տրանսպորտի համապարփակ զարգացումն է։ Դրա համար անհրաժեշտ է.
1. Երևանն ապահովել մեծ տարողությամբ ավտոբուսներով։
2. Էապես կրճատել կանգառների թիվը, ինչի շնորհիվ կմեծանա դրանց միջև եղած տարածությունը։
3. Կանգառները տեղակայել խաչմերուկներից հեռու։
4. Տրանսպորտային ցանցը կազմակերպել «մեկնում մետրոյից» ձևաչափով։ Այսինքն՝ ուղևորը չպետք է հնարավորություն ունենա, օրինակ, «Զորավար Անդրանիկ» կայարանից ավտոբուսով երթևեկել դեպի «Երիտասարդական» կայարան (դրա համար կա մետրոն)։
5. Ներդնել հատուկ ծրագիր, որը կապահովի տրանսպորտի ճշտապահությունը։ Ուղևորը պետք է վստահ լինի, որ իրեն անհրաժեշտ երթուղուց կկարողանա օգտվել նախապես սահմանված ժամին։
6. Վերացնել բարձրաստիճան պաշտոնյաների, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի էսկորտով երթևեկությունը և դրանով պայմանավորված փողոցների փակումը։
7. Իսկ մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցման անհրաժեշտության մասին խոսելն անգամ ավելորդ է։
Այս խնդիրներն անհրաժեշտ է լուծել։ Իսկ Գեղամ Նազարյանին... առողջություն եմ մաղթում և լիքը փող։
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Մեկնաբանություններ