Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Արժանապատվությունն առավել բարձր է խոսում լռությամբ, քան՝ անվերջ ինքնահիշեցումներով

Արժանապատվությունն առավել բարձր է խոսում լռությամբ, քան՝ անվերջ ինքնահիշեցումներով
03.08.2026 | 13:18

Շիրազ Մանուկյան, Եղբայր, արդեն ամբողջ Հայաստանն իմացավ, որ պատերազմի մասնակից եք եղել։ Գրեթե յուրաքանչյուր պատեհ ու անպատեհ առիթով կրկնում եք նույն բանը։ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում քանիցս լսել ու կարդացել եմ այդ ձևակերպումը Ձեր կողմից։

Անկեղծ ասած, դա տղամարդավարի չի թվում։ Պատերազմին մասնակցելը չի կարող դառնալ մշտական ինքնագովազդի կամ հեղինակություն հավաքելու միջոց։

Հայոց հողը Ձեզանից էլ, ինձանից էլ հարյուրապատիկ ուժեղ ու արժանապատիվ տղաներ է ծնել։ Տղաներ, ովքեր ամենաթեժ կետերում կատարել են իրենց պարտքը, հերոսաբար կռվել են, ընկերներ են կորցրել, առողջություն են թողել մարտի դաշտում, բայց մինչ օրս դրա մասին չեն խոսում և երբեք այն չեն դարձրել սեփական կերպարի գլխավոր «փաստարկը»։

Ավելին՝ պատերազմի մասնակից լինելն ինքնին դեռ չի նշանակում հերոսաբար կռված լինել։ Այդ գնահատականը մարդն ինքն իրեն չի տալիս, այն տալիս են մարտական ուղին, ծառայակից ընկերները և պատմությունը։

Այդ պատճառով էլ, խնդրում եմ, դադարեցրեք ամեն հարմար ու անհարմար առիթով շեշտել, որ պատերազմի մասնակից եք եղել։ Եթե Ձեր արածն իսկապես արժեքավոր է եղել, մարդիկ դա կհիշեն առանց այն անընդհատ հիշեցնելու։ Իսկ եթե անընդհատ դրա մասին պետք է խոսել, արդեն հակառակ տպավորությունն է ստեղծվում։

Ապրեք, շնորհակալություն Ձեր ծառայության համար, բայց արժանապատվությունն առավել բարձր է խոսում լռությամբ, քան՝ անվերջ ինքնահիշեցումներով։

Երո ԱՍԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4308

Մեկնաբանություններ