Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
11.09.2020 | 00:04
Սա­կայն դու աղ­քա­տի նկատ­մամբ բա­րե­հա՛ճ ե­ղիր և նրան մի՛ ու­շաց­րու ո­ղոր­մու­թյունդ։ Ի սեր պատ­վի­րա­նի ձե՛ռք մեկ­նիր աղ­քա­տին ըստ նրա կա­րո­տու­թյան և ձեռ­նու­նայն մի՛ վե­րա­դարձ­րու նրան։ Ար­ծա­թը ծախ­սի՛ր եղ­բոր և բա­րե­կա­մի վրա և մի թո՛ղ որ ժան­գոտ­վի քա­րի տակ ի կո­րուստ։ Քո գանձն օգ­տա­գոր­ծի՛ր հա­մա­ձայն Բարձ­րյա­լի պատ­վի­րան­նե­րի, և դա քեզ օ­գուտ կլի­նի ոս­կուց ա­վե­լի։ Ո­ղոր­մու­թյու՛ն հա­վա­քիր քո շտե­մա­րան­նե­րում, և այն կփր­կի քեզ զա­նա­զան չար­չա­րանք­նե­րից, թշ­նա­մու դեմ կճա­կա­տի քեզ հա­մար հզոր վա­հա­նից և ծանր նի­զա­կից ա­վե­լի։
Սի­րա­քի ի­մաս­տու­թյու­նը 29. 11-16
Դիտվել է՝ 6849

Մեկնաբանություններ