Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Ասեք՝ էդ տիպի լրատվամիջոցներին ո՞նց բնութագրեմ

Ասեք՝ էդ տիպի լրատվամիջոցներին ո՞նց բնութագրեմ
25.04.2026 | 16:27

Հայոց Ցեղասպանության համալիրում հավաքված լրագրողները ինձ հարցրին, թե ինչպես եմ վերաբերվում թուրքական դրոշի այրմանը:

Ասեցի. 1995 թվականին Տեր-Պետրոսյանը Ստամբուլում էր, նրա դեմ ադրբեջանցիները ցույց էին անում և վառում Հայաստանի դրոշը: Նա այն ժամանակ մի քիչ կատակով արտահայտվել էր. «Հզոր երկիր ենք դառել` մեր դրոշն են վառում»:

Այն ժամանակ մենք հաղթած էինք և ուժեղ: Ադրբեջանցիները ու թուրքերը ուրիշ բան չէին կարող անել, քան վառել մեր դրոշը: Դրոշ վառելը հուսահատ թուլության նշան է: Վառում են ուժեղի դրոշը, որովհետև պատասխանելու այլ միջոց չունեն:

Այս նկատի ունենալով, ասեցի, որ գերադասում եմ, որ թուրքերը կամ ադրբեջանցիները վառեն Հայաստանի դրոշը, ինչպես 1995-ին էր, քան հայերը վառեն Թուրքիայի կամ Ադրբեջանի դրոշը, ինչպես հիմա է:

Պարզ միտք է. գերադասում եմ Հայաստանին տեսնել հաղթանակած, քան հակառակը:

Բայց ինչ արեցին որոշ լրատվամիջոցներ: Գրեցին, որ ես ասել եմ, թե «գերադասում եմ, որ վառեին Հայաստանի դրոշը»: Այսինքն, իբր մեղադրել եմ Դաշնակցությանը, որ Հայաստանի դրոշը չեն վառել:

Դե ասեք՝ էդ տիպի լրատվամիջոցներին ո՞նց բնութագրեմ:

Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 4880

Մեկնաբանություններ