Աղոթարան
04.11.2026 | 00:02
Տեր իմ և Աստված իմ,
Որ ցերեկը ստեղծեցիր աշխատելու և գիշերը` հանգստանալու համար։
Եվ այժմ, ընկնում եմ ամենազոր Սուրբ Նշանիդ առաջ և խոնարհվելով երկրպագում, որպեսզի Սուրբ և ահեղ անունդ ու սոսկալի կնիքդ անջնջելի և անբաժանելի պահես Քո ծառայի հոգուց և մարմնից։
Եվ Քո հովանու ներքո պահպանես ինձ հոգևոր և մարմնավոր վտանգներից։
Ամեն։
Մեկնաբանություններ