«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Իրակա՞ն, թե՞ արհեստական օրակարգեր. ինչո՞ւ եմ մերժում Հ1-ի հրավերները

Իրակա՞ն, թե՞ արհեստական օրակարգեր. ինչո՞ւ եմ մերժում Հ1-ի հրավերները
26.09.2026 | 20:58




Հ1-ի Պետրոս Ղազարյանը դարձյալ տրտնջում է, թե մերժում եմ իրենց հրավերները. այս անգամ էլ հրաժարվել եմ մասնակցել ՊՈԱԿ-ի, այսպես կոչված, զեկույցի քննարկումներին։ Նախ՝ բոլոր այդ հարցերը գրեթե նույն ոճաբանությամբ արդեն տևական ժամանակ է զուգահեռաբար տրվում են քրեական դատավարության շրջանակում, այնպես որ ձեր «ծանուցագրերին» հերթ չի հասնում։ Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ նաև մի քանի տասնյակի հասնող բարձրաստիճան հոգևորականներ անցնում են տարաբնույթ քրեական գործերով և հարկադրված են նույն այդ բնույթի թեմաներով ոչ թե հարցազրույցներ տալ, այլ պատասխանել հարցաքննություններին։ Բացի այդ, արհեստական օրակարգեր չեմ սպասարկում, իսկ որևէ իրավական արժեք չունեցող զեկույցը հենց այդպիսին է։ Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները։ Ի դեպ, հարցազրույցների, առավել ևս միևնույն միտքը քանիցս կրկնելու առանձնակի սիրահար չեմ, այնպես որ իմ սիրած հեռուստաընկերությունները ևս գոհ չեն։ Եթե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առնչությամբ կա հրատապ թեմա, ապա դա միայն և միայն այն է, թե ինչպես Սահմանադրության և կոնվենցիոն հիմնադրույթների ոգով կտրուկ վերջ տալ Հայ Եկեղեցու նկատմամբ ոտնձգություններին և անցնել երկրի առջև ծառացած մարտահրավերները համատեղ հաղթահարելու ուղիների քննարկմանը։ Խնդրե՛մ, այդպիսի իրական օրակարգով պատրաստ եմ հարգել ձեր հրավերը։ Մնա՛ք բարյավ․
․․

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2595

Մեկնաբանություններ