Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին

Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին
21.05.2025 | 10:43

Չէի ցանկանա նորից անդրադառնալ այս կնոջը, բայց ինչ-որ մեծ կարծիք ունի իր մասին, կարծես թե մենք նրա գրառումներից լաց ու կոծ ենք բարձրացրել ու պատասխանել։

Աննա, որոշե՞լ ես բլիժնի բոյ մտնել։

Մտի՛։

Բայց նախ ամուսնուդ ասա, որ թողնի վարչապետի աթոռը, հրաժարվի իշխանությունից, որ գոնե լինես սովորական ՀՀ քաղաքացի։

Եթե անկեղծ ես, այդ ժամանակ ես ձեռքերս կբարձրացնեմ վեր ու կասեմ, որ չունեմ քո նմանի հետ կռիվ տալու ցանկություն։

Ինչ վերաբերում է լաց ու կոծին՝ իմ մասով ասեմ. ես լաց ու կոծ չեմ արել, երբ հազար անգամ ինձ ոստիկանին տալով բերման են ենթարկել։

Լաց ու կոծ չեմ արել, երբ ինձ քաղբանտարկյալ եք դարձրել։

Լաց ու կոծ չեմ արել, երբ ձեր ոստիկանները ռումբ են գցել ոտքիս տակ։

Էդ լաց ու կոծը ձեր մենաշնորհն է։

Գնացեք, ամուսին-կին նստեք, բամբասեք ձեզ քննադատողներին։

Հետո դու էլ ստատուս գրի։

Ի դեպ, լավ խորհուրդ էի տվել՝ քո աուդիտորիան շատ է նվազել։

Ճիշտ կանես՝ ասես ամուսինդ էլ գրի, հետո Մարիամին էլ թեգ արեք։

ՈՒ մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին:

Տաթևիկ ՎԻՐԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 2518

Մեկնաբանություններ