Դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։               
 

«Միայն կուսակցական շինարարության պլաններ ունենք»

«Միայն կուսակցական շինարարության պլաններ ունենք»
02.05.2013 | 16:22

«Հանրապետություն» կուսակցությունը, որն իր հիմնադրման օրվանից աչքի էր ընկնում գործող իշխանությունների դեմ սկզբունքային ընդդիմադիր դիրքորոշմամբ, հրաժարվեց մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին:
Կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեցինք, թե ինչ պլաններ ունեն առաջիկայում` Երևանի ավագանու ընտրություններից հետո:
«Միայն կուսակցական շինարարության պլաններ»,- հակիրճ արձագանքեց Արտակ Զեյնալյանը:
Հարցին` արդյոք կուսակցությունը նախատեսու՞մ է հանրահավաքների, բողոքի ակցիաների անցկացում, Արտակ Զեյնալյանն ասաց, որ ընտրություններից հետո հանրահավաքներ չեն հրավիրելու:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3031

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ