CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

Ալյասկայում կար երկու էական պահ

Ալյասկայում կար երկու էական պահ
30.08.2025 | 14:03

Առաջինը՝ Լավրովի СССР գրառմամբ ժակետը:

Դա ուներ երկու ուղերձ ամերիկյան կողմին:

ա) Ձեր առաջարկները քննարկել ենք և ընդունել վերջնական որոշում՝ ընդունում ենք Մոնրոյի դոկտրինը:

Դրանից օրեր անց Թրամպը ռազմանավեր ուղարկեց Վենեսուելայի ափերը:

բ) ՈՒղերձը ՝ համաձայն ենք ՈՒիտքովի առաջարկած պայմաններով ձեր մասնակցությանը, Սիբիրը դարձնել ժամանակակից տեխնիկայով հագեցած արդյունաբերական տարածաշրջան:

(Ճիշտ այնպես, ինչպես նախորդ դարի 20-ական թվերին ամերիկյան և ինժեներական, և տեխնոլոգիական, և ինվեստիցիոն ներդրումներով Ստալինը ինդուստրիալիզացրեց ՍՍՀՄ-ի արևմտյան շրջանները):

Կարծում եմ` շուտով կսկսեն Բերինգի նեղուցով թունելի կառուցումը:

Ամերիկացիների՝ Սիբիրի և մերձարկտիկական ռուսական գոտում լայնածավալ ինվեստիցիաներ կատարելը ունի նաև քաղաքական նշանակություն՝ իրենք դառնում են բուֆեր Չինաստանի և ՌԴ-ի միջև:

Հանդիպման գլխավոր նպատակը տնտեսական խնդիրների շուրջ պայմանավորվելն էր:

Այլ կերպ անհասկանալի կլիներ տնտեսական բլոկից կազմված ռուսական պատվիրակության կազմը:

Երկրորդ պահը՝ մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինի արտասանած մի բառն է:

Հիշեցնեմ՝ ես հյուր եմ եկել բարեկեցիկ հարևանիս և ուրախ եմ, որ նա ՈՂՋ Է:

Այդ «ՈՂՋ է» բառը, եթե ես մի բան հասկանում եմ, նշանակում է՝ Թրամփը չնայած հրավեր է ստացել Պեկինի տոնակատարությանը մասնակցելու և հրավերը ընդունել է, կհրաժարվի Չինաստան մեկնելուց:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6306

Մեկնաբանություններ