Դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։               
 

Աղոթարան

Աղոթարան
03.11.2025 | 22:00
Սիրո Աստվա՛ծ,
Ծնրադրում եմ Քո առաջ՝ խոնարհ սրտով և խաղաղ հոգով։
Ամուր պահիր ինձ Տեր Քո սիրո և խաղաղության մեջ։
Տե՛ր Հիսուս,
Թեհոգնեմ, հիշեցրու, որ Դու ես իմ ուժը։
Թե տխրեմ, հիշեցրու, որ Դու ես իմ ուրախությունը։
Թե մոլորվեմ, հիշեցրու, որ Դու ես Ճանապարհը։
Տե՛ր,
Քո Խաչով պահպանի՛ր ինձ այսօր ամեն չարից, քո Արյամբ լվա՛ իմ մեղքերը,
Քո Հոգով առաջնորդի՛ր ինձ դեպի ճշմարիտ խաղաղություն։
Եվ երբ օրն ավարտվի,
թող իմ հոգին գոհությամբ վկայի․
«Տերը եղել է ինձ հետ, և ես չեմ ընկել»։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2066

Մեկնաբանություններ