Դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։               
 

Աղոթարան

Աղոթարան
29.11.2025 | 22:00
Իմ Արարիչ,
Բացարձակ սիրո աղբյուր,
Քո սերը այս աշխարհում չի չափվում ժամանակով, չի սահմանափակվում տարածությամբ և չի դադարում, նույնիսկ երբ մենք կարող է հեռանանք Քեզնից,
որովհետև քո սերը դադար չի ճանաչում։
Տեր,
թող ես ճանաչեմ Քո անսահման սերը՝
ոչ թե խոսքերով միայն,
այլ կյանքով, գործով ու վարքով։
Թող այս օրը մեզ համար խաղաղ և անփորձանք ավարտ ունենա Քո սիրառատ կամքով։
Ով սիրո Աստված,
որ միշտ մոտ ես մեզ,
և Քո գիրկը երբեք չի փակվում։
Քո սերը, խաղաղությունը մեզ հետ լինի այժմ և միշտ և հավիտյանս։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1484

Մեկնաբանություններ